«Քվանտ» վարժարան

Երևան, Բագրատունյաց 23/2

Ընդունարան

+374 10 42 22 17

info@quantum.am
Տեղեկատու

+374 10 46-03-91

info@quantum.am

ՉԱՐԵՆՑՅԱՆ ՈԳՈՎ, ՉԱՐԵՆՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ...

10/21/2019

ՉԱՐԵՆՑՅԱՆ ՈԳՈՎ, ՉԱՐԵՆՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ...

Եղիշե Չարենցը հայ գրականության խոշորագույն դեմքերից մեկն է, հայ գրականության նորագույն շրջանի հիմնադիրը:
Դեռևս մարդիկ կան, որոնք առասպելներ են պատմում Չարենցի մասին: Իր կյանքի օրոք նա վերածվեց լեգենդի:
Լեգենդ Չարենցի հետ կապված իրականությունը բացահայտելու և չարենցյան թեման ամփոփելու նպատակով հոկտեմբերի 19-ին 7-4 դասարանը դասղեկի` Ռ. Արշակյանի ուղեկցությամբ այցելեց Չարենցի տուն-թանգարան:
Ասել, որ այցելությունը տուն-թանգարան տպավորիչ էր, նշանակում է ոչինչ չասել: Երեխաները մի առանձնահատուկ ուշադրությամբ ու ակնածանքով հասու եղան չարենցյան պոեզիային, տեսան, թե ինչպիսի պայմաններում է ապրել և ստեղծագործել մեծն Չարենցը, տեսան նրա իրերը, բանտից գրած բանաստեղծությունների պատառիկները, որ փրկվել և հասել են մինչև մեր օրեր:
Մարդկային մեծ ողբերգություն...
Սա էր անցած դարի 30-ական թվականների այն բոլոր մտավորականների ճակատագիրը, որոնք չէին համակերպվում «թիֆլիսեցի նեղճակատ կինտոյի» վարած քաղաքականության հետ: Իսկ ըմբոստ հոգու տեր Չարենցը բացառություն չէր. նա չէր կարող անտարբեր մնալ անարդարության, դավաճանության նկատմամբ: Եվ իհարկե կյանքի գնով հատուցեց իր հայացքների, իր գործունեության համար:
Աննկուն հայորդու, մեծն Չարենցի մասին մտքերով էլ աշակերտները հրաժեշտ տվեցին տուն-թանգարանի հյուրընկալ աշխատակիցներին ու  էքսկուրսավարին:

Վերադարձ ցուցակին