«Քվանտ» վարժարան

Երևան, Բագրատունյաց 23/2

Ընդունարան

+374 10 42 22 17

info@quantum.am
Տեղեկատու

+374 10 46-03-91

info@quantum.am

ԱՐՎԵՍՏԱՍԵՐ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՕՐԱԳՐԻՑ

10/21/2019

ԱՐՎԵՍՏԱՍԵՐ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՕՐԱԳՐԻՑ

Արվեստի նկատմամբ սերը «Քվանտ» վարժարանում սերմանում են հենց առաջին դասարանից՝ ի հեճուկս այն թյուր պատկերացման, թե այստեղ կարևոր է միայն գիտությունը:
Արվեստի հիանալի օրինակները ճանաչելու, դրանք գնահատել կարողանալու սրբազան գործին էր ուղղված վարժարանի 1-2 դասարանի սովորողների այցը Հայաստանի ազգային պատկերասրահ: Դասղեկ Սոսե Չախալյանի ուղեկցությամբ փոքրիկ քվանտականները եղան պատկերասրահի տարբեր սրահներում: Նրանք մեծապես հետաքրքրված էին հայ գեղանկարչության վարպետ Մարտիրոս Սարյանի գործունեությամբ, ստեղծագործությամբ, ուստի ժամանակի զգալի մասն անցկացրին հենց նրան նվիրված սրահում:
Փոքրիկները պատկերասրահից հեռացան մեծ ոգևորությամբ ու անջնջելի տպավորություններով:

Վերադարձ ցուցակին