«Քվանտ» վարժարան

Երևան, Բագրատունյաց 23/2

Ընդունարան

+374 10 42 22 17

info@quantum.am
Տեղեկատու

+374 10 46-03-91

info@quantum.am

Սարոյանական կենսափիլիսոփայության հետքերով

11/25/2019

Սարոյանական կենսափիլիսոփայության հետքերով

Արվեստասեր քվանտականների մի խումբ այս անգամ էլ Խամաճիկների պետական թատրոնում է։ Առիթը «Տարեկանի արտում» ներկայացումն է։
Մեծապես հետաքրքրված արվեստի այս բացառիկ տեսակի՝ թատրոնի զարգացումներով՝ «Քվանտ» վարժարանի 8֊ դասարանի սովորողները դասղեկ Մերի Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին թատրոն՝ դիտելու հետաքրքիր ներկայացումը։ Քվանտականներին մեծապես գրավեց այն, որ բեմադրության հեղինակները, հմտորեն միահյուսելով հանճարեղ հայի՝ Վ. Սարոյանի՝ իրենց քաջ ծանոթ մի քանի ստեղծագործություններ, ստեղծել են սարոյանական ոգուն և շնչին համահունչ ներկայացում՝ հետևողականորեն ներկայացնելով Սարոյանական պոետիկան ու կենսափիլիսոփայությունը իր ողջ բազմազանությամբ:

Վերադարձ ցուցակին