Բացառիկ մրցույթ մաթեմատիկայից 5-9-րդ դասարանցիների համար

08.12.2020

«Քվանտ» վարժարանը հրավիրում է 5-9-րդ դասարանների շնորհալի աշակերտներին՝ մասնակցելու մաթեմատիկայի՝ «Oժտված երեխաներ - Քվանտ 2021» մրցույթին: Մրցույթի հաղթողներն իրավունք կստանան անվճար կամ արտոնյալ պայմաններով որակյալ կրթություն ստանալու «Քվանտ» վարժարանում: Նրանք կունենան նաև առանձին արտոնություններ ուսումը վարժարանի Միջազգային բակալավրիատի համակարգում (International Baccalaureate) (11-12-րդ դասարաններ) շարունակելու դեպքում:
«Oժտված երեխաներ - Քվանտ 2021» մրցույթի գրավոր և բանավոր փուլերը կկայանան 2021թ. մայիսի 2-ին և 9-ին:
Մաթեմատիկայի օլիմպիադայի մարզային և հանրապետական փուլերում դիպլոմ ստացած աշակերտներին, ինչպես նաև մարզերից եկած երեխաներին կտրվեն առանձին արտոնություններ:  
Մրցույթին նախորդող անվճար նախապատրաստական պարապմունքները տեղի կունենան 2021թ․ մարտ և ապրիլ ամիսներին, իսկ հեռավար դասընթացի մեկնարկը կտրվի ս/թ դեկտեմբերի 25-ից:
Մրցույթին և նախապատրաստական պարապմունքներին մասնակցելու համար կարող եք զանգահարել 010-42-22-17, 091-23-29-51 հեռախոսահամարներով (երկուշաբթիից շաբաթ՝ 09:00-17:00)։