Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի (International Baccalaureate Diploma Programme) ընդունելություն

23.06.2021

«Քվանտ» վարժարանը շարունակում է Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա»  ծրագրի (International Baccalaureate Diploma Programme) ընդունելությունը 11-րդ դասարանցիների համար:
Վարժարանը՝ որպես կեսդարյա ճանապարհ անցած միջազգային կրթական այդ կազմակերպության անդամ, տվել է «Դիպլոմա»  ծրագրի 8 սերնդի շրջանավարտներ, ովքեր, ստանալով միջազգային կրթական ստանդարտներին համապատասխան գիտելիքներ, արդեն իսկ համալրել են աշխարhի մի շարք առաջատար բուհերում (Oxford UK, UCL UK, UCLA USA, MIT USA , University of California USA… ) սովորող լավագույն ուսանողների շարքերը:
    «Դիպլոմա» ծրագրում ընդգրկվելու համար կարող եք  նախապես գրանցվել և մասնակցել վարժարանում կազմակերպվող  ընդունելության քննություններին։
28․06․2021՝ ժամը 15։00, 203 Բ լսարան-Անգլերեն /գրավոր/
29․06․2021՝ ժամը 9։00, 203 Բ լսարան -Անգլերեն /բանավոր/
30․06․2021՝ ժամը 12։00, 203 Բ լսարան - Մաթեմատիկա /գրավոր/
01․07․2021՝ ժամը 9։00, 203 Բ լսարան -Մաթեմատիկա/բանավոր/
02․07․2021՝ ժամը 9։00, 203 Բ լսարան - Բնագիտություն /բանավոր/

Հեռախոս՝ 010422217, 091232951, 091221124
Կայքէջ        www.Quantum.am    
Էլ. հասցե՝        info@quantum.am