«Քվանտ» վարժարան

Երևան, Բագրատունյաց 23/2

Ընդունարան

+374 10 42 22 17

info@quantum.am
Տեղեկատու

+374 10 46-03-91

info@quantum.am

Երկակի տոն, հույզերի հեղեղ․․․

07.04.2018

«Քվանտ» վարժարանը կրթության յուրօրինակ մի դարբնոց է, ուր կարևորվում են ոչ միայն գիտելիքը, այլև անհատի գեղագիտական դաստիարակությունն ու զարգացումը։ Դրա վկայությունը վերջին տարիներին վարժարանում կազմակերպվող «Որոնում ենք տաղանդներ» մրցույթն է, որի շրջանակներում աշակերտները ներկայացնում են գեղեցիկ կատարումներ և հնարավորություն ունենում ոչ միայն մրցելու, այլև գեղեցիկի նկատմամբ իրենց սերն ու նվիրումը արտահայտելու։
Այս տարի «Որոնում ենք տաղանդներ» մրցույթի ամփոփումը և մրցանակաբաշխությունը տեղի ունեցան Մայրության և գեղեցկության օրվան նվիրված տոնական մեծ համերգի ժամանակ, որը կազմակերպվել էր վարժարանի մի շարք ուսուցիչների՝ Բ․ Դավթյանի, Ա․ Վիրաբյանի, Ա․ Միլիտոնյանի և այլոց նախաձեռնությամբ ու գործուն ջանքերով։
Համերգի ժամանակ փայլուն կատարումներով հանդես եկան մրցույթի մասնակից աշակերտները։
Հանդիսատեսի բուռն արձագանքն ու ոգևորությունը, լեփ-լեցուն դահլիճի հոտնկայս ծափահարությունները լավագույն վկայությունն են այն բանի, որ հերթական այս տոնը հիշարժան կլինի թե´ կազմակերպիչների, թե´ մասնակիցների, թե´ հանդիսատեսի համար։
Հաղթողների անունները նայել այստեղ։