IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Дистанционная школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Дистанционная школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

Шахматная борьба завершилась победой гимназии «Квант».
01.04.2026

Шахматная борьба завершилась победой гимназии «Квант».

БЛЕСТЯЩАЯ ПОБЕДА УЧЕНИКОВ ГИМНАЗИИ «КВАНТ» НА КАВКАЗСКОЙ МАТЕМАТИЧЕСКОЙ ОЛИМПИАДЕ
21.03.2026

БЛЕСТЯЩАЯ ПОБЕДА УЧЕНИКОВ ГИМНАЗИИ «КВАНТ» НА КАВКАЗСКОЙ МАТЕМАТИЧЕСКОЙ ОЛИМПИАДЕ

СПОРТИВНЫЙ УСПЕХ УЧЕНИЦЫ ГИМНАЗИИ «КВАНТ» НА МЕЖДУНАРОДНОЙ АРЕНЕ...
21.03.2026

СПОРТИВНЫЙ УСПЕХ УЧЕНИЦЫ ГИМНАЗИИ «КВАНТ» НА МЕЖДУНАРОДНОЙ АРЕНЕ...

Две медали для Гимназии «Квант» на международном конкурсе InfO(1)Cup
18.02.2026

Две медали для Гимназии «Квант» на международном конкурсе InfO(1)Cup

Юбилейное заседание, посвящённое 100-летию Владимира Казахецяна
18.02.2026

Юбилейное заседание, посвящённое 100-летию Владимира Казахецяна

Владимир Казахецян: неутомимый искатель исторической истины
18.02.2026

Владимир Казахецян: неутомимый искатель исторической истины

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Когда квантовская сцена становится площадкой идей…
27.12.2025

Когда квантовская сцена становится площадкой идей…

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ԵՎՍ ՄԵԿ ԱՐԺԱՆԱՎՈՐ ՔՎԱՆՏԱԿԱՆ

27.04.2021
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ԵՎՍ ՄԵԿ ԱՐԺԱՆԱՎՈՐ ՔՎԱՆՏԱԿԱՆ
Խոր ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է երկար տարիներ «Քվանտ» վարժարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կիրակոսյանը։ Նա հիմնադրման առաջին իսկ օրվանից աշխատել է «Քվանտ» վարժարանում, 1991-2011թթ եղել է վարժարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը, դրանից հետո էլ երբեք չի կտրել կապը հարազատ կրթօջախի ու սիրելի ամբիոնի հետ՝ իր արժեքավոր խորհուրդներով մեծապես աջակցելով բոլորին։ Մանկավարժությամբ զբաղվել է 50 տարի, որից 20-ը՝ «Քվանտ» վարժարանում։ Հեղինակ է շուրջ 30 մենագրությունների, վեց տասնյակից ավելի գիտական հոդվածների, համահեղինակ է հանրակրթական դպրոցի 5 դասագրքերի։ Խմբագրել է բազմաթիվ դասագրքեր ու մենագրություններ։ Երկար տարիներ եղել է ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի փոխտնօրեն, վերջին տարիներին նույն ինստիտուտում գիտական խմբի ղեկավար էր։ Մասնակցել է հանրակրթական դպրոցի գրականության ծրագրերի մշակմանը։ Էական են այն լայնահայաց դիտարկումները, առողջ վերլուծություններն ու բանաձևի արժեք ունեցող խոր ընդհանրացումները, որոնցով առհասարակ գնահատելի են Կիրակոսյան գրականագետը, նրա գիտական ժառանգությունը։ Չափազանց արժեքավոր են արևմտահայ գրականությանը, մասնավորապես Ռ․ Սևակի ստեղծագործությանը վերաբերող նրա աշխատությունները։ Մեծ ու ծանրակշիռ է նրա ներդրումն ու վաստակը ոչ միայն հայ գրականագիտական մտքի զարգացման, այլև «Քվանտ» վարժարանի պատմության մեջ։ Կիրակոսյան մանկավարժի անհավատալի ներողամտությունը, ծով համբերությունը, անխոցելի արդարամտությունը մեծ սեր ու ակնածանք են ծնել նրա բոլոր սաների հոգիներում։ Իր մանկավարժական ողջ գործունեության ընթացքում ոչ մի հոգոց անպատասխան չի թողել, ամբողջ կյանքում իր հոգու լույսն ու ջերմությունն է տվել իր բոլոր սաներին։ Վլ․ Կիրակոսյանի՝ մի քանի տասնյակի հասնող սաները դարձել են մրցունակ մասնագետներ և իրենց մասնագիտական կայացման գործում մեծապես կարևորում են սիրելի ուսուցչի վաստակը։ Մեծ մանկավարժի բարի ժպիտը, խորաթափանց հայացքը ընդմիշտ կուղեկցեն նրա բոլոր աշակերտներին։ Վլադիմիր Կիրակոսյանը սիրված ուսուցիչ էր, հավատարիմ ու անփոխարինելի ընկեր, հմուտ գիտնական, ազնիվ ու ճշտախոս մտավորական, լավ ամուսին ու հայր, հոյակապ պապիկ, հիանալի մարդ, ում մեծ ներդրումը «Քվանտ» վարժարանի կայացման գործում անուրանալի է ․․․ Վաստակաշատ ու արհեստավարժ գիտնականի, սիրելի ուսուցչի, բարի ու ազնիվ ընկերոջ, պայծառ ու կենսախինդ մարդու հիշատակը հավերժ վառ կմնա նրան ճանաչողների հուշերում․․․ Խունկ և խոնարհում․․․
footer_logo
О нас
Поступление
Расписание
Дистанционная школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College