IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Дистанционная школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Дистанционная школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

Шахматная борьба завершилась победой гимназии «Квант».
01.04.2026

Шахматная борьба завершилась победой гимназии «Квант».

БЛЕСТЯЩАЯ ПОБЕДА УЧЕНИКОВ ГИМНАЗИИ «КВАНТ» НА КАВКАЗСКОЙ МАТЕМАТИЧЕСКОЙ ОЛИМПИАДЕ
21.03.2026

БЛЕСТЯЩАЯ ПОБЕДА УЧЕНИКОВ ГИМНАЗИИ «КВАНТ» НА КАВКАЗСКОЙ МАТЕМАТИЧЕСКОЙ ОЛИМПИАДЕ

СПОРТИВНЫЙ УСПЕХ УЧЕНИЦЫ ГИМНАЗИИ «КВАНТ» НА МЕЖДУНАРОДНОЙ АРЕНЕ...
21.03.2026

СПОРТИВНЫЙ УСПЕХ УЧЕНИЦЫ ГИМНАЗИИ «КВАНТ» НА МЕЖДУНАРОДНОЙ АРЕНЕ...

Две медали для Гимназии «Квант» на международном конкурсе InfO(1)Cup
18.02.2026

Две медали для Гимназии «Квант» на международном конкурсе InfO(1)Cup

Юбилейное заседание, посвящённое 100-летию Владимира Казахецяна
18.02.2026

Юбилейное заседание, посвящённое 100-летию Владимира Казахецяна

Владимир Казахецян: неутомимый искатель исторической истины
18.02.2026

Владимир Казахецян: неутомимый искатель исторической истины

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Когда квантовская сцена становится площадкой идей…
27.12.2025

Когда квантовская сцена становится площадкой идей…

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 2021-2022 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

08.09.2021
«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 2021-2022 ՈՒՍՏԱՐՎԱ  ՄԵԿՆԱՐԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
«Քվանտ» վարժարանի բակը կրկին բազմամարդ էր․ առիթը տարեսկզբի տոնական միջոցառումն էր, որին ներկա էին վարժարանի տնօրենությունը, հիմնական և ավագ դպրոցների բոլոր դասարանները, ուսուցիչներ, ծնողներ։ Տնօրենության և ողջ աշխատակազմի անունից սրտանց ու անկեղծ ջերմությամբ շնորհավորելով բոլորին վարժարանի հոբելյանական՝ 30-րդ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ ողջույնի խոսքով հանդես եկան վարժարանի տնօրենության ներկայացուցիչները։ Ներկայացվեց նաև տնօրենության շնորհավորական ուղերձը նոր ուստարվա մեկնարկի կապակցությամբ։ Ուսումնական տարվա մեկնարկը «Քվանտ» վարժարանում տրվում է նախորդ ուստարվա արդյունքների ամփոփմամբ։ Վարժարանն այս տարի ունեցել է 88 շրջանավարտ, որոնք բոլորն էլ հաջողությամբ, քննությունների բարձր արդյունքներով համալրել են ՀՀ և աշխարհի առաջատար բուհերի ուսանողների շարքերը, իսկ վարժարանի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի մեր 19 շրջանավարտներն իրենց ուսումնառությունը վերջակետեցին աննախադեպ, բացառիկ հաջողություններով՝ սովորելու հրավերներ ստանալով աշխարհի բազմաթիվ առաջատար բուհերից: Թվարկենք դրանցից ընդամենը մի քանիսը. Օքսֆորդի համալսարան, Մանչեստրի համալսարան, Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարան, Նյու Յորքի համալսարան, Ամստերդամի, Ռոտերդամի համալսարաններ, Բրիտանական Կոլումբիայի համալսարան Կանադայում և այլն: Շատ տպավորիչ են նաև մեր օլիմպիականների հաջողությունները վերջին ուստարում: Քաղաքային և հանրապետական օլիմպիադաներում քվանտականները տարբեր առարկաներից ձեռք բերեցին ընդհանուր հաշվով 85 դիպլոմ, որոնց զգալի մասը՝ 1-ին կարգի, իսկ միջազգային օլիմպիադաներից մեր բազմաթիվ աշակերտները «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Կիրառական կենսաբանություն» առարկաներից վաստակել են աննախադեպ առատ բերք՝ ընդհանուր հաշվով 17 մեդալ, որոնցից 5-ը՝ ոսկի, 4-ը՝ արծաթ, 8-ը՝ բրոնզ: Հպարտությամբ հնչեցնենք մեր հերոսների անունները՝ Ալեքսանդր Աբելյան, Դավիթ Գյուլամիրյան, Կարեն Մոսոյան, Լորետա Արզումանյան, Արայի Խալաթյան, Լեոնիդ Ասատրյան, Ռազմիկ Պարզյան, Համլետ Պետրոսյան: Փառք ու պատիվ նրանց: Նախորդ ուստարում լրջագույն հաջողություններ արձանագրած քվանտականները և նրանց ուսուցիչները տնօրենության կողմից սահմանված տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչվեցին և պարգևատրվեցին։ Վստահ ենք, որ նշված հաջողությունների շարքը կստվարանա և կհամալրվի կրթական նորանոր հաղթանակներով: Մեծ են սպասելիքները ինչպես մեր աշակերտներից, այնպես էլ քվանտականների շարքերը համալրած մեր նորեկներից։ Տոնական միջոցառումն ավարտվեց մի մեծ ցանկությամբ, որ ապրենք ու աշխատենք խաղաղ, անխռով և ապահով՝ ի շահ մեր մոլորակի խաղաղության, ի փառս մեր չքնաղ հայրենիքի, մեր սրբազան գործի բարօրության։ Թող բարի լինի 2021-2022 ուսումնական տարվա մեկնարկը, բազմապատիկ լինեն մեր ուսումնակրթական ձեռքբերումները:
footer_logo
О нас
Поступление
Расписание
Дистанционная школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College