IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Дистанционная школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Дистанционная школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

Шахматная борьба завершилась победой гимназии «Квант».
01.04.2026

Шахматная борьба завершилась победой гимназии «Квант».

БЛЕСТЯЩАЯ ПОБЕДА УЧЕНИКОВ ГИМНАЗИИ «КВАНТ» НА КАВКАЗСКОЙ МАТЕМАТИЧЕСКОЙ ОЛИМПИАДЕ
21.03.2026

БЛЕСТЯЩАЯ ПОБЕДА УЧЕНИКОВ ГИМНАЗИИ «КВАНТ» НА КАВКАЗСКОЙ МАТЕМАТИЧЕСКОЙ ОЛИМПИАДЕ

СПОРТИВНЫЙ УСПЕХ УЧЕНИЦЫ ГИМНАЗИИ «КВАНТ» НА МЕЖДУНАРОДНОЙ АРЕНЕ...
21.03.2026

СПОРТИВНЫЙ УСПЕХ УЧЕНИЦЫ ГИМНАЗИИ «КВАНТ» НА МЕЖДУНАРОДНОЙ АРЕНЕ...

Две медали для Гимназии «Квант» на международном конкурсе InfO(1)Cup
18.02.2026

Две медали для Гимназии «Квант» на международном конкурсе InfO(1)Cup

Юбилейное заседание, посвящённое 100-летию Владимира Казахецяна
18.02.2026

Юбилейное заседание, посвящённое 100-летию Владимира Казахецяна

Владимир Казахецян: неутомимый искатель исторической истины
18.02.2026

Владимир Казахецян: неутомимый искатель исторической истины

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Когда квантовская сцена становится площадкой идей…
27.12.2025

Когда квантовская сцена становится площадкой идей…

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

18.12.2021
ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Մոսկվայում 2021թ․-ի դեկտեմբերի 6-13-ը կայացավ Մեգապոլիսների (Մեծ քաղաքների) 6-րդ ամենամյա միջազգային օլիմպիադան։ Հեղինակավոր այս մրցույթում ամեն տարի աշխարհի տարբեր երկրների 14-18 տարեկան պատանիների տասնյակ հավաքականներ մրցում են չորս առարկաների՝ մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, ֆիզիկայի և քիմիայի իրենց տեսական և գործնական գիտելիքներով։ Ութ մասնակիցներից բաղկացած Երևանի թիմը օլիմպիադայի առաջին՝ հիմնական մրցափուլում վաստակել է 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ։ Մասնակիցներից երեքը «Քվանտ» վարժարանի սաներ են, որոնցից երկուսը՝ Խալաթյան Արայի (ինֆորմատիկա), Ասատրյան Լեոնիդ (քիմիա), դարձել են արծաթե մեդալակիրներ։ Այս տարի Մեգապոլիսների 6-րդ օլիմպիադայի բլից-մրցափուլում աշխարհի դպրոցների շարքում «Քվանտ» վարժարանի թիմը փայլուն հաղթանակ է տարել և գրավել 1-ին պատվավոր հորիզոնականը։ Համառ պայքարն ընթացել է աշխարհի տարբեր երկրների դպրոցական 46 թիմերի միջև։ Վարկանշային աղյուսակում պատանի քվանտականները գրանցել են ամենաբարձր ցուցանիշը՝ 51 միավոր՝ հաջորդող թիմից առաջ անցնելով 18 միավորով։ Մեր սաները՝ Սաղեյան Սոնա, Պետրոսյան Յուրի (քիմիա), Նավոյան Ավետիք, Աբրահամյան Համլետ (ֆիզիկա), Սահրադյան Վահե, Պետրոսյան Համլետ (մաթեմատիկա), Աղայան Հայկ, Գևորգյան Գագիկ (ինֆորմատիկա), աչքի են ընկնել տրված 80 առաջադրանքների լուծման ճշգրտությամբ և բացառիկ արագությամբ։ Հավելենք, որ միջազգային օլիմպիական հարթակներում «Քվանտ» վաժարանի սաների հաղթարշավը մեկնարկել է դեռևս 2021թ․-ի տարեսկզբից։ 2021թ․-ի հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Միջազգային Ժաուտիկովյան 17-րդ օլիմպիադայում «Քվանտ» վարժարանի 7 մասնակիցներից բաղկացած թիմը դարձյալ կանգնել է 1-ին մրցանակակրի պատվո հարթակին։ Միջազգային Ժաուտիկովյան 17-րդ օլիմպիադայում մեր յոթ սաներն էլ դարձել են մեդալակիրներ՝ վաստակելով 5 ոսկե և 2 բրոնզե մեդալ։ Ոսկե մեդալակիրներ են դարձել Լորետա Արզումանյանը մաթեմատիկա առարկայից, Դավիթ Գյուլամիրյանը, Կարեն Մոսոյանը` ֆիզիկայից, Ալեքսանդր Աբելյանը և Արայի Խալաթյանը՝ ինֆորմատիկայից, Համլետ Պետրոսյանը և Ռազմիկ Պարզյանը մաթեմատիկա առարկայից արժանացել են բրոնզե մեդալների։ Շնորհավորում ենք «Քվանտ» վարժարանի մեր բոլոր սաներին և հետագա հաջողություններ մաղթում գիտության բարձունքները նվաճելու դժվար ճանապարհին։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Дистанционная школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College