IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Дистанционная школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Дистанционная школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

Шахматная борьба завершилась победой гимназии «Квант».
01.04.2026

Шахматная борьба завершилась победой гимназии «Квант».

БЛЕСТЯЩАЯ ПОБЕДА УЧЕНИКОВ ГИМНАЗИИ «КВАНТ» НА КАВКАЗСКОЙ МАТЕМАТИЧЕСКОЙ ОЛИМПИАДЕ
21.03.2026

БЛЕСТЯЩАЯ ПОБЕДА УЧЕНИКОВ ГИМНАЗИИ «КВАНТ» НА КАВКАЗСКОЙ МАТЕМАТИЧЕСКОЙ ОЛИМПИАДЕ

СПОРТИВНЫЙ УСПЕХ УЧЕНИЦЫ ГИМНАЗИИ «КВАНТ» НА МЕЖДУНАРОДНОЙ АРЕНЕ...
21.03.2026

СПОРТИВНЫЙ УСПЕХ УЧЕНИЦЫ ГИМНАЗИИ «КВАНТ» НА МЕЖДУНАРОДНОЙ АРЕНЕ...

Две медали для Гимназии «Квант» на международном конкурсе InfO(1)Cup
18.02.2026

Две медали для Гимназии «Квант» на международном конкурсе InfO(1)Cup

Юбилейное заседание, посвящённое 100-летию Владимира Казахецяна
18.02.2026

Юбилейное заседание, посвящённое 100-летию Владимира Казахецяна

Владимир Казахецян: неутомимый искатель исторической истины
18.02.2026

Владимир Казахецян: неутомимый искатель исторической истины

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Когда квантовская сцена становится площадкой идей…
27.12.2025

Когда квантовская сцена становится площадкой идей…

Միջազգային օլիմպիադաներում «Քվանտ» վարժարանի սաների փայլուն հաղթանակների 2021 թ․-ի ամփոփագիրը

28.12.2021
Միջազգային օլիմպիադաներում «Քվանտ» վարժարանի սաների փայլուն հաղթանակների 2021 թ․-ի ամփոփագիրը
Միջազգային հեղինակավոր օլիմպիադաներում «Քվանտ» վարժարանի սաները 2021 թ․-ին մշտապես հաղթական դիրքերում են եղել։ Քվանտականների օլիմպիական հաղթարշավը մեկնարկել է հենց տարեսկզբից։ Հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Միջազգային Ժաուտիկովյան 17-րդ օլիմպիադայում «Քվանտ» վարժարանի յոթ մասնակիցներից բաղկացած թիմը արժանացել է յոթ մեդալի՝ հինգ ոսկե և երկու բրոնզե՝ կանգնելով 1-ին մրցանակակրի պատվավոր հարթակին։ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում դեկտեմբերի 6-13-ը կայացած Մեգապոլիսների 6-րդ օլիմպիադայի բլից-մրցափուլում աշխարհի տարբեր երկրների դպրոցների 46 թիմերի շարքում «Քվանտ» վարժարանի թիմը դարձյալ փայլուն հաղթանակ է տարել՝ գրավելով 1-ին պատվավոր հորիզոնականը։ Մեր սաների հաջողությունները շարունակական են եղել 2021 թ․-ի ողջ ընթացքում։ Ապրիլի 20-26-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացած «Քիմիա» առարկայի 55-րդ միջազգային Մենդելևյան օլիմպիադայում Հայաստանի թիմի մասնակիցներից Լեոնիդ Ասատրյանն արժանացել է բրոնզե մեդալի, իսկ հունիսի 23-30-ը Ինդոնեզիայում տեղի ունեցած «Կիրառական կենսաբանության» միջազգային օլիմպիադայում դարձել է արծաթե մեդալակիր։ Հավելենք, որ Լեոնիդը նաև հուլիսի 25-ից օգոստոսի 2-ը Ճապոնիայի Օսակա քաղաքում կայացած «Քիմիա» առարկայի 53-րդ միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր է։ Հունիսի 13-19-ը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացած «Ինֆորմատիկա» առարկայի Եվրոպայի աղջիկների 1-ին օլիմպիադայի Հայաստանի թիմի մասնակից «Քվանտ» վարժարանի սան Ամարաս Նազարյանն արժանացել է բրոնզե մեդալի։ Հուլիսի 14-24-ը Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացած «Մաթեմատիկա» առարկայի 62-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմի մասնակիցներից Լորետա Արզումանյանը արժանացել է բրոնզե մեդալի։ Հուլիսի 17-25-ը Լիտվայի Վիլնյուս քաղաքում կայացած «Ֆիզիկա» առարկայի 51-րդ միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալակիր է դարձել Գյուլամիրյան Դավիթը։ Դավիթը արծաթե մեդալի է արժանացել նաև նոյեմբերի 14-21-ը Կոլումբիայի Բոգոտա քաղաքում կայացած «Աստղագիտություն» առարկայի 14-րդ միջազգային օլիմպիադայում։ Հուլիսի 19-25-ը Սինգապուրում կայացած «Ինֆորմատիկա» առարկայի 33-րդ միջազգային օլիմպիադայում Ալեքսանդր Աբելյանն արժանացել է արծաթե, իսկ Արայի Խալաթյանը բրոնզե մեդալի։ Ի դեպ, Արային նաև Բուլղարիայի Շումեն քաղաքում նոյեմբերի 24-29-ը կայացած «Ինֆորմատիկա» առարկայի 13-րդ միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալակիր է, իսկ Ռազմիկ Պարզյանը՝ բրոնզե մեդալակիր։ Այսպիսով՝ «Քվանտ» վարժարանի սաները միջազգային հեղինակավոր օլիմպիադաներում 2021 թ․-ին արժանացել են 20 մեդալի՝ 5 ոսկի, 7 արծաթ, 8 բրոնզ։ Սիրելի´ օլիմպիական քվանտականներ, պատվով վաստակած այս հաղթանակների կապակցությամբ շնորհավորում ենք ձեզ և ձեր ուսուցիչներին` ջանադիր և նվիրյալ աշխատանքի համար։ Մաղթում ենք հետագա հաջողություններ գիտության բարձունքները նվաճելու դժվար ճանապարհին։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Дистанционная школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College