IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

Младшие квантовцы — достойные продолжатели победного пути старших…
05.05.2026

Младшие квантовцы — достойные продолжатели победного пути старших…

Четверо учащихся гимназии «Квант» стали призёрами первой Европейской математической олимпиады
01.05.2026

Четверо учащихся гимназии «Квант» стали призёрами первой Европейской математической олимпиады

Шахматная борьба завершилась победой гимназии «Квант».
01.04.2026

Шахматная борьба завершилась победой гимназии «Квант».

БЛЕСТЯЩАЯ ПОБЕДА УЧЕНИКОВ ГИМНАЗИИ «КВАНТ» НА КАВКАЗСКОЙ МАТЕМАТИЧЕСКОЙ ОЛИМПИАДЕ
21.03.2026

БЛЕСТЯЩАЯ ПОБЕДА УЧЕНИКОВ ГИМНАЗИИ «КВАНТ» НА КАВКАЗСКОЙ МАТЕМАТИЧЕСКОЙ ОЛИМПИАДЕ

СПОРТИВНЫЙ УСПЕХ УЧЕНИЦЫ ГИМНАЗИИ «КВАНТ» НА МЕЖДУНАРОДНОЙ АРЕНЕ...
21.03.2026

СПОРТИВНЫЙ УСПЕХ УЧЕНИЦЫ ГИМНАЗИИ «КВАНТ» НА МЕЖДУНАРОДНОЙ АРЕНЕ...

Две медали для Гимназии «Квант» на международном конкурсе InfO(1)Cup
18.02.2026

Две медали для Гимназии «Квант» на международном конкурсе InfO(1)Cup

Юбилейное заседание, посвящённое 100-летию Владимира Казахецяна
18.02.2026

Юбилейное заседание, посвящённое 100-летию Владимира Казахецяна

Владимир Казахецян: неутомимый искатель исторической истины
18.02.2026

Владимир Казахецян: неутомимый искатель исторической истины

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Когда квантовская сцена становится площадкой идей…
27.12.2025

Когда квантовская сцена становится площадкой идей…

«Համագործակցության երեխաներ» VII միջազգային մշակութային և կրթական ֆորում

13.07.2022
«Համագործակցության երեխաներ» VII միջազգային մշակութային և կրթական ֆորում
Հունիսի 26-ից հուլիսի 5-ը ընկած ժամանակահատվածում, Ղրղզստանում տեղի ունեցած «Համագործակցության երեխաներ» VII միջազգային մշակութային և կրթական ֆորումին մասնակցեցին և Հայաստանը պատվով ներկայացրին «Քվանտ» վարժարանի սաները՝ Աբրահամյան Համլետը, Բալայան Բենիկը, Բաղջյան Սուսաննան, Գևորգյան Արսինեն, Դուրգարյան Դավիթը, Կյուրեղյան Անդրանիկը, Հարությունյան Սերժը, Մկրտչյան Էրիկը և Նուրազյան Էլենը: Խումբը գլխավորում էին «Քվանտ» վարժարանի ուսուցիչներ Հարությունյան Արփինեն և Աղամիրյան Սոսը: Հայկական պատվիրակությունը ֆորումի ընթացքում կազմակերպված միջոցառումներին ցուցաբերեց ակտիվ մասնակցություն և գերազանց ներկայացրեց մեր երկիրը՝ մշակույթը, պարերը, երգերը, ավանդույթներն ու ծեսերը, ազգային տոները և մեր դարավոր պատմությունը։ Պատվիրակության անդամները բավականին արագ մտերմացան ֆորումին ներկա մյուս բոլոր երկրների ներկայացուցիչների հետ (Մոլդովա, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան), միասին երգեցին հայկական ազգային երգեր, պարեցին «Յարխուշտա», «Քոչարի» և «Փափուռի», ինչպես նաև տոնեցին «Վարդավառը»։ Ֆորումից երեխաները վերադարձան բավականին վառ տպավորություններով, որոնցով կիսվեցին մեզ հետ. Շատ հպարտ եմ, որ այդքան ազգերի մեջ պատվով ներկայացրի մեր Հայաստանը: Ես ձեռք եմ բերել կյանքի համար կարևոր փորձ և բազմաթիվ ընկերներ։ Հնարավորության դեպքում մեծ հաճույքով կմասնակցեմ նաև հաջորդ անգամ: Գևորգյան Արսինե Շնորհակալ եմ բոլոր վառ էմոցիաների և հիշողությունների համար: ՈՒզում եմ շնորհակալություն հայտնել «Քվանտ» վարժարանին, մեր պատվիրակության բոլոր անդամներին և հատկապես ընկեր Հարությունյանին և ընկեր Աղամիրյանին այս անմոռանալի օրերի համար։ Այս միջոցառումը իմ կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկն էր։ Ցանկալի է նմանատիպ միջոցառումներն ավելի հաճախակի լինեն և հնարավորության դեպքում նաև անցկացվեն Հայաստանում։ Բալայան Բենիկ Շնորհակալ եմ «Քվանտ» վարժարանին, որ հնարավորություն տվեց մասնակցել այդ հրաշալի ֆորումին։ Լցված եմ ջերմ հիշողություններով, ձեռք եմ բերել շատ նոր ընկերներ, որոնց հետ կպահպանեմ իմ շփումը: Նուրազյան Էլեն Երջանիկ եմ, որ կարողացա մասնակցել նման միջոցառման։ Միջոցառումն ինձ տվեց ոչ միայն շատ թանկարժեք փորձ, այլ նաև ընկերներ, որոնց երբևիցե չեմ մոռանա. նրանց հետ իմ շփումը կշարունակվի մինչև կյանքիս վերջ: Նման դրական էմոցիաները անհնար կլինի փոխարինել ինչ-որ այլ բանով։ Եվս մեկ անգամ կուզեմ հայտնել շնորհակալություն «Քվանտ» վարժարանին և միջոցառման կազմակերպիչներին տվյալ հնարավորության համար: Բաղջյան Սուսաննա Շնորհակալ եմ ֆորումի կազմակերպիչներին` այս հրաշալի միջոցառումը կազմակերպելու համար: Եվ շնորհակալ եմ «Քվանտ» վարժարանին՝ ինձ այս ֆորումին մասնակցելու հնարավորությունն ընձեռելու համար: Ֆորումն ինձ օգնեց ինտեգրվել միջազգային հանրությանը, առավել մոտ լինել այլ մշակույթներին և, ի վերջո, չընկճվել` ապրելով սեփական երկրից դուրս։ Մկրտչյան Էրիկ Շատ հաճելի փորձ էր ինձ համար։ Անցկացրի անմոռանալի օրեր։ Հուսով եմ՝ նորից կկարողանամ նման միջոցառումների մասնակցել։ Կյուրեղյան Անդրանիկ Ամենահետաքրքիր միջոցառումներից մեկն էր ինձ համար։ Ծանոթացա մի շարք բարի և ընկերասեր մարդկանց հետ։ Շնորհակալ եմ այս անմոռանալի օրերի համար։ Դուրգարյան Դավիթ Ֆորումը առաջին հերթին նշանակալից կյանքի փորձ էր բոլորիս համար։ Շատերս չէինք պատկերացնում, թե ինչ է մեզ սպասվում այնտեղ, այնուամենայնիվ բոլորս էլ լի էինք հետաքրքրությամբ և անհամբերությամբ։ Կարծում եմ՝ բոլորիս սպասելիքներն էլ արդարացված էին այնտեղ գտնվելու առաջին իսկ վայրկյաններից։ Բացի այն, որ ֆորումի շնորհիվ կարողացանք ծանոթանալ տարբեր ազգերի մշակույթների և ավանդույթների հետ, նաև պատվով ներկայացրինք մերը։ Բոլորս հետ վերադարձանք աննկարագրելի զգացողություններով, ջերմ հիշողություննեով և նոր ծանոթություններով, որոնք շարունակ մնալու են մեզ հետ և ուղեկցելու են ողջ կյանքի ընթացքում։ Քչերին է ընձեռվում այդպիսի հնարավորություն և ես շատ շնորհակալ եմ, որ եղել եմ նրանց շարքում: Աբրահամյան Համլետ Շատ ուրախ եմ, որ դարձա այս ֆորումի մի մասնիկը։ Նպատակ էինք դրել պատվով ներկայացնել մեր երկիրը, և այդպես էլ արեցինք: Այդ անմոռանալի 10 օրերի ընթացքում ծանոթացանք տարբեր ազգերի մշակույթներին, ձեռք բերեցինք նոր ընկերներ, և ամենակարևորը, էլ ավելի լավ ճանաչեցինք միմյանց, դարձանք միասնական թիմ, մեզ հետ բերեցինք վառ հիշողություններ և ջերմ տպավորություններ։ Շնորհակալ եմ ֆորումի կազմակերպիչներին և «Քվանտ» վարժարանին՝ ինձ այսպիսի հնարավորություն ընձեռնելու համար: Հարությունյան Սերժ
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College