IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

Младшие квантовцы — достойные продолжатели победного пути старших…
05.05.2026

Младшие квантовцы — достойные продолжатели победного пути старших…

Четверо учащихся гимназии «Квант» стали призёрами первой Европейской математической олимпиады
01.05.2026

Четверо учащихся гимназии «Квант» стали призёрами первой Европейской математической олимпиады

Шахматная борьба завершилась победой гимназии «Квант».
01.04.2026

Шахматная борьба завершилась победой гимназии «Квант».

БЛЕСТЯЩАЯ ПОБЕДА УЧЕНИКОВ ГИМНАЗИИ «КВАНТ» НА КАВКАЗСКОЙ МАТЕМАТИЧЕСКОЙ ОЛИМПИАДЕ
21.03.2026

БЛЕСТЯЩАЯ ПОБЕДА УЧЕНИКОВ ГИМНАЗИИ «КВАНТ» НА КАВКАЗСКОЙ МАТЕМАТИЧЕСКОЙ ОЛИМПИАДЕ

СПОРТИВНЫЙ УСПЕХ УЧЕНИЦЫ ГИМНАЗИИ «КВАНТ» НА МЕЖДУНАРОДНОЙ АРЕНЕ...
21.03.2026

СПОРТИВНЫЙ УСПЕХ УЧЕНИЦЫ ГИМНАЗИИ «КВАНТ» НА МЕЖДУНАРОДНОЙ АРЕНЕ...

Две медали для Гимназии «Квант» на международном конкурсе InfO(1)Cup
18.02.2026

Две медали для Гимназии «Квант» на международном конкурсе InfO(1)Cup

Юбилейное заседание, посвящённое 100-летию Владимира Казахецяна
18.02.2026

Юбилейное заседание, посвящённое 100-летию Владимира Казахецяна

Владимир Казахецян: неутомимый искатель исторической истины
18.02.2026

Владимир Казахецян: неутомимый искатель исторической истины

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Когда квантовская сцена становится площадкой идей…
27.12.2025

Когда квантовская сцена становится площадкой идей…

Աղավնաձորյան կառուցողական քննարկումներ և արդյունավետ համագործակցություն․ գեղեցիկ ավանդույթները շարունակվում են․․․

21.08.2022
Աղավնաձորյան կառուցողական քննարկումներ և արդյունավետ համագործակցություն․ գեղեցիկ ավանդույթները շարունակվում են․․․
2021-22 ուստարվա աշխատանքների ամփոփումը, վարժարանի գործունեության արդյունավետության աստիճանը գնահատվում են Աղավնաձորի ուսումնամարզական ճամբարում։ «Քվանտ» վարժարանի՝ ողջ տարին մեծագույն ջերմեռանդությամբ աշխատած և իրենց կարևորագույն առաքելությունը փառքով կատարած մեր աշխատակիցները կարող են գնալ վաստակած հանգստի՝ ուսումնական մյուս տարվա աշխատանքները նույն արդյունավետությամբ կազմակերպելու համար։ Սակայն մինչ այդ տարվա ընթացքում վարժարանի կատարած աշխատանքները ամփոփելու նպատակով հրավիրվեց տարեվերջյան հավաք։ Ս․թ․ հուլիսի 17-20-ը «Քվանտ» վարժարանի՝ Աղավնաձորում գտնվող «Ուղեծիր» ուսումնական կենտրոնի հյուրընկալ հարկի տակ հավաքվել էին վարժարանի տարբեր ամբիոնների մի շարք ուսուցիչներ։ Նպատակը տարեվերջյան ամփոփիչ սեմինարն էր, որի ընթացքում վեր հանվեցին կենսական նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ, բազմաշերտ քննարկումներ ծավալվեցին դրանց վերաբերյալ, փորձ արվեց գտնել զգալի հարցերի համակարգային լուծումներ՝ սկսած գնահատումից մինչև կրթական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանն ուղղված քայլեր, որոնք էլ ավելի ամբողջական կդարձնեն կրթությունը։ Քառօրյա սեմինարի առաջին օրը չափազանց հետաքրքիր և արդիական թեմաներով հանդես եկան վարժարանի աշխարհագրության ամբիոնի վարիչ Ս․ Սուվարյանը (թեմա՝ «Հաղորդակցությունը և համագործակցությունը «Քվանտ» վարժարանում») և հոգեբանական ծառայության ղեկավար Ե․ Բարտենևան (թեմա՝ «Բուլինգ»)։ 44-օրյա պատերազմով ու համավարակով պայմանավորված՝ մեկ տարով հետաձգվել էին «Քվանտ» վարժարանի 30-ամյակին նվիրված միջոցառումները։ Աղավնաձորի ուսումնամարզական կենտրոնի նորակառույց սրահում կազմակերպվեց վարժարանին նվիրված ֆիլմի ցուցադրություն։ Վարժարանի պատմության ամբիոնի վարիչ Մ․ Մալխասյանի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Մ․ Կարապետյանի զեկուցումները ևս՝ «Աշակերտ-ուսուցիչ համագործակցությունը «Քվանտ» վարժարանում», «Արտագրությունը կանխելու հնարները» թեմաներով, նույնպես չափազանց կարևորեցին բոլոր քվանտականները, և ծավալվեց բուռն քննարկում։ Մասնագիտական բարձր որակների ու մարդկային գեղեցիկ հարաբերությունների ներդաշնակ համադրությամբ սեմինարներն էլ ավելի ամբողջական ու ընդգրկուն էին դառնում։ Վարժարանի աշխատակիցների տարեվերջյան քառօրյա ամփոփիչ հավաքը, անշուշտ, կտա իր ցանկալի արդյունքները՝ լույսի ջահակիր քվանտականների համար բացելով նորանոր հորիզոններ։
footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College