9-классники гимназии "Квант" не уступают своим старшим друзьям, следуя их блестящему примеру на международной арене. ...
Парад славных побед студентов Квантового колледжа продолжается. ...
У олимпийских квантовцев нет ни минуты покоя: они никогда не довольствуются достигнутыми достижениями, работают с велича...
Жаркое лето не могло удержать квантовцев от олимпийских гонок. Ярким свидетельством этого является 63-я Международная ма...
Подведение итогов работ за 2021-22 учебный год, степень эффективности деятельности гимназии оцениваются в Агавнадзорском...
Космос, технологии, наука, искусство и музыка: Starmus представляет программу Всемирного фестиваля, который пройдет в Ар...
Հիմնադրման առաջին իսկ տարիներից «Քվանտ» վարժարանը նախաձեռնում և փայլուն իրականացնում է մի շարք ինքնատիպ մտահղացումներ: Դրանց շարքում բացառիկ տեղ ունի օժտված երեխաների մրցույթը:
Վարժարանը, հավատարիմ իր կոչմանն ու առաքելությանը, արդեն 30-րդ տարին է՝ կազմակերպում է մրցույթ «Մաթեմատիկա» առարկայից։
Գեղեցիկ ավանդույթի վերածված այդ նախաձեռնության նպատակը օժտված երեխաներ հայտնաբերելն ու նրանց հետագա ուսումը հովանավորելն է: Ամեն տարի այդ մրցույթին մասնակցում են 5-9-րդ դասարանների բազմաթիվ սովորողներ ինչպես մայրաքաղաք Երևանի, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերի հանրակրթական դպրոցներից: Վերջին տարիներին աննախադեպ մեծացել է թե´ մասնակիցների թիվը, թե´ աշխարհագրությունը։
Տարբեր տարիքային խմբերի շուրջ 500 մասնակիցներից վերջին փուլ անցան լավագույն արդյունքներ արձանագրած սովորողները։ Մրցույթի երկրորդ՝ բանավոր փուլը կազմակերպվեց մայիսի 9-ին։ Առավելագույն միավորներ վաստակած մասնակիցները արժանացան խրախուսանքի։
Կարևոր է նշել, որ մրցույթի հաղթողները իրավունք են ստանում անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորելու վարժարանում, ինչպես նաև Միջազգային բակալավրիատի համակարգում և հետագայում համալրում են միջազգային օլիմպիադաներում բարձունքներ նվաճած քվանտականների շարքերը: Տարբեր տարիների այդ փառահեղ ճանապարհը անցել են Ժիրայր Ավետիսյանը, Մկրտիչ Սողոմոնյանը, Վահե Մուսոյանը, Արտավազդ Մինասյանը, Հայկ Սարիբեկյանը, Ալբերտ Գևորգյանը, Էդուարդ Գրիգորյանը, Աշոտ Մաթևոսյանը, Ալեքսանդր Կարալյանը և այլք։ Այժմ նրանցից շատերը իրենց ոլորտների աշխարհում մրցունակ մասնագետներ են և ամեն անգամ՝ Հայաստան ժամանելիս, այցելում են հարազատ կրթօջախ ու իրենց փորձառությանը հաղորդակից դարձնում պատանի քվանտականներին:
Քանի որ տարին հոբելյանական էր, մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո վարժարանի տնօրենությունը, ուսումնական մասի պատասխանատուները, ամբիոնի վարիչները և մաթեմատիկայի ամբիոնի աշխատակիցները վարժարանի՝ Աղավնաձորում գտնվող «Ուղեծիր» ուսումնամարզական ճամբարում հավաքվեցին՝ տոնելու «Օժտված երեխաներ» ամենամյա մրցույթի 30-ամյակը: Բոլոր շնորհավորանքների, մաղթանքների մեջ գերիշխում էր այն խոր հավատը, որ այս բացառիկ մրցույթի հաղթողները ճիշտ կօգտագործեն իրենց տրված հիանալի հնարավորությունը և գիտելիքի ուժով կկարողանան նվաճել անգամ անհաղթահարելի բարձունքներ։