9-классники гимназии "Квант" не уступают своим старшим друзьям, следуя их блестящему примеру на международной арене. ...
Парад славных побед студентов Квантового колледжа продолжается. ...
У олимпийских квантовцев нет ни минуты покоя: они никогда не довольствуются достигнутыми достижениями, работают с велича...
Жаркое лето не могло удержать квантовцев от олимпийских гонок. Ярким свидетельством этого является 63-я Международная ма...
Подведение итогов работ за 2021-22 учебный год, степень эффективности деятельности гимназии оцениваются в Агавнадзорском...
Космос, технологии, наука, искусство и музыка: Starmus представляет программу Всемирного фестиваля, который пройдет в Ар...
«Քվանտը» նոր բարձունքի վրա է. աշխարհագրության միջազգային օլիմպիադայում արձանագրում ենք փայլուն հաղթանակ:
2025 թվականի հունիսի 20–23-ը «Քվանտ» վարժարանը իր ակադեմիական կենսագրության մեջ վերագրանցեց ևս մեկ փառավոր էջ։ ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի նախաձեռնությամբ առցանց ձևաչափով անցկացվեց աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադա, որն այս տարի աշխարհագրական գիտելիքի մրցասպարեզում համախմբում էր 23 երկրների 107 աշակերտների։
Մրցույթը անցկացվեց անգլերենով և ներառեց բարձր պահանջներ ներկայացնող երեք փուլ՝ տեսական, գործնական-քարտեզագրական և մուլտիմեդիա-թեստային։ Յուրաքանչյուր երկիր ներկայացված էր մինչև 6 աշակերտից բաղկացած մեկ թիմով, որի ձևավորումը հիմնված էր տեղական մրցույթների արդյունքների վրա։
Մեր հանրապետությունը ներկայացնող թիմի կազմում ընդգրկված էին 6 աշակերտներ, որոնց 5-ը «Քվանտ» վարժարանից էին։ Ուրախությամբ արձանագրենք, որ այս հզոր կազմը մեր երկրի անունը բարձր պահեց միջազգային հարթակում՝ նվաճելով 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ։
Չափազանց լուրջ մրցապայքարում իրենց գիտելիքներով փայլել և արծաթե մեդալների են արժանացել «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի սովորողներ Հայկ Անտոնյանը և Սաթի Հայրապետյանը: Բրոնզե մեդալակիրներ են վարժարանի սովորողներ Նարե Պողոսյանը (12-րդ դասարան) և Էրիկա Հարությունյանը (11-րդ դասարան): Ուշագրավ է այն, որ քվանտական պատանիներից երեքը վարժարանի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի սովորողներ են:
Մրցույթի բարձր մակարդակն ու աշակերտների ցուցաբերած վերլուծական կարողությունները խոսուն վկայություն են այն մասին, որ «Քվանտ» վարժարանը ոչ միայն գիտելիքի կենտրոն է, այլև ազգային մտքի ձևավորող հենարան, որտեղ ձևավորվում են Հայաստանի վաղվա գիտնականները, առաջնորդներն ու մտածողները։
ՀՀ թիմը ղեկավարել է «Քվանտ» վարժարանի աշխարհագրության ամբիոնի բարձրակարգ մասնագետ, նաև վարժարանի շրջանավարտ Վարդան Ասատրյանը, ով նաև աշխարհագրության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահն է, ՀՀ ԳԱԱ գիտաշխատող։
Հատուկ ընդգծման է արժանի այն հանգամանքը, որ օլիմպիադայի կազմակերպական, տեխնիկական հարցերի կարգավորմամբ զբաղվել է «Քվանտ» վարժարանը։
Այս հաղթանակով «Քվանտը» դառնում է աշխարհի նոր կետ, իսկ հաղթող քվանտականները վկայում են, որ երբ գիտելիքը խոսում է քարտեզի լեզվով, երբ գիտես աշխարհը, երկիրը փոքր է դառնում...