9-классники гимназии "Квант" не уступают своим старшим друзьям, следуя их блестящему примеру на международной арене. ...
Парад славных побед студентов Квантового колледжа продолжается. ...
У олимпийских квантовцев нет ни минуты покоя: они никогда не довольствуются достигнутыми достижениями, работают с велича...
Жаркое лето не могло удержать квантовцев от олимпийских гонок. Ярким свидетельством этого является 63-я Международная ма...
Подведение итогов работ за 2021-22 учебный год, степень эффективности деятельности гимназии оцениваются в Агавнадзорском...
Космос, технологии, наука, искусство и музыка: Starmus представляет программу Всемирного фестиваля, который пройдет в Ар...
Օրերս Քվանտ վարժարանի 8-4 դասարանի սովորողները դասղեկ Արևիկ Դանիելյանի ուղեկցությամբ իրականություն դարձրին մի հիշարժան ու ոգեշնչող նախաձեռնություն՝ բարձրանալ Արտանիշ լեռը։ Էքսկուրսիան բնության գրկում վերածվեց ոչ միայն գեղեցիկ արկածի, այլև հաղթահարման, ընկերության և ինքնահաստատման փորձության։
8-4 դասարանի պատանիները՝ լի մեծ խանդավառությամբ, ճանապարհ ընկան՝ միասին հաղթահարելու բարձունքը։ Նրանք բարձրացան քայլ առ քայլ, ժայռից ժայռ՝ միմյանց ոգևորելով ու աջակցելով։ Էքսկուրսիան վերածվեց ուսուցողական փորձի՝ ամրապնդելով նաև դասարանային միասնականությունը։
Դա իսկական հաղթանակի պահ էր։ Երեխաների աչքերում փայլում էր հաղթածի հպարտությունը, իսկ սրտերում՝ բացահայտման, հաղթահարման ու միասին լինելու բերկրանքը։
«Դա միայն լեռ չէ, այլ բարձունք էր, որը հաղթահարեցինք ինքներս մեր մեջ», – այսպես բնորոշեցին իրենց զգացողությունները երեխաները։ Դասղեկ Արևիկ Դանիելյանը նշեց, որ նման նախաձեռնությունները նպաստում են երեխաների ֆիզիկական պատրաստվածության, տոկունության ու փոխհամագործակցության հմտությունների զարգացմանը։
Այսպիսի նախաձեռնությունները վկայում են այն մասին, որ «Քվանտ» վարժարանը ոչ միայն գիտելիքի, այլև մարդկային արժեհամակարգի կրթօջախ է, որտեղ սովորողները դառնում են նախաձեռնող, անկախ մտածող ու համարձակ անհատներ։
Հ․ Լ․