9-классники гимназии "Квант" не уступают своим старшим друзьям, следуя их блестящему примеру на международной арене. ...
Парад славных побед студентов Квантового колледжа продолжается. ...
У олимпийских квантовцев нет ни минуты покоя: они никогда не довольствуются достигнутыми достижениями, работают с велича...
Жаркое лето не могло удержать квантовцев от олимпийских гонок. Ярким свидетельством этого является 63-я Международная ма...
Подведение итогов работ за 2021-22 учебный год, степень эффективности деятельности гимназии оцениваются в Агавнадзорском...
Космос, технологии, наука, искусство и музыка: Starmus представляет программу Всемирного фестиваля, который пройдет в Ар...
Հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Բոլիվիայի Սուկրե քաղաքում անցկացված ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադան ամենահեղինակավոր գիտամրցույթն է, որը այս տարի համախմբել էր 86 երկրի 334 լավագույն աշակերտների։ Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը չորս մասնակից։ ՀՀ պատվիրակության բոլոր ներկայացուցիչներն էլ արժանացել են բրոնզե մեդալների, իսկ Ալեքս Գրիգորյանի նվաճումը վկայում է ոչ միայն նրա անձնական բացառիկ ունակությունների, այլև ակադեմիական այն բարձր միջավայրի մասին, որում ձևավորվում է նրա ներուժը։
Ինֆորմատիկայի օլիմպիադան անցկացվել է երկու փուլով՝ յուրաքանչյուր փուլում երեքական առաջադրանքով, որոնք պահանջել են ոչ միայն ծրագրավորման խորքային գիտելիքներ, այլև վերլուծական մտածողություն և ստեղծարար լուծումներ։ Մրցույթում հաջողելու համար մասնակիցները պետք է գրեթե կատարյալ կերպով համադրեին տեսական պատրաստվածությունն ու գործնական ճկունությունը։ Ալեքսը փայլել է այս բոլոր բաղադրիչներով՝ արժանանալով հեղինակավոր մրցանակին։
Նշենք, որ Ալեքս Գրիգորյանը միջազգային օլիմպիական շարժման մեջ վաղուց հաստատուն և նկատելի ներկայություն ունի։ Այս տարվա հաղթանակներն արդեն փաստում են նրա գիտական հասունության, նպատակասլացության և հետեւողական աշխատանքի արդյունքը։ Ալեքսը ոչ միայն «Քվանտ» վարժարանի, այլև Հայաստանի պատանեկան գիտական ողջ ներուժի խորհրդանիշն է դարձել։
Ջերմորեն շնորհավորում ենք Ալեքսին՝ մաղթելով նոր բարձունքներ, իսկ նրա այս ձեռքբերումները վստահորեն ներշնչում են մյուս աշակերտներին հավատալ իրենց ուժերին ու ձգտել գերազանցության։
Հ. Լ.