«Քվանտ» վարժարանի 2-2 դասարանի սովորողները (դասվար՝ Հասմիկ Սարիբեկյան) «Ես և շրջակա միջավայրը» առարկայի շրջանակում իրականացրել են հետաքրքիր և ուսուցողական նախագիծ։ Վերջինիս նպատակն էր երեխաներին ավելի մոտեցնել բնությանը և ցույց տալ բույսերի աճի կարևորությունն ու փուլերը։
Նախագծի ընթացքում յուրաքանչյուր սովորող ընտրել է հատիկավոր որևէ մշակաբույս՝ ոսպ, լոբի, և ինքնուրույն զբաղվել դրա աճեցմամբ։ Փոքրիկները ոչ միայն խնամել են իրենց բույսերը, խնամքով հետևել դրանց աճին, այլև տեսագրել են աճեցման ողջ ընթացքը՝ սկսած սերմի ցանքից մինչև առաջին ծիլերի հայտնվելը։
Ստեղծագործական այս գործընթացը երեխաների համար հիանալի հնարավորություն է զարգացնելու հետազոտական մտածողությունը, պատասխանատվության զգացումը և բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը։ Տեսանյութերի միջոցով սովորողները նաև հաղորդակից են դարձնում իրենց փորձին և դիտարկում բույսերի աճի հետաքրքիր փոփոխությունները։
Ուշագրավ է այն, որ նախագիծը դարձավ ոչ միայն ուսուցողական փորձ, այլև հաճելի բացահայտումների ճանապարհ, որի ընթացքում փոքրիկները ևս մեկ քայլով մոտեցան բնության գաղտնիքները բացահայտելուն։
Նախագծի շրջանակում սովորողների պատրաստած տեսանյութերը կարող եք դիտել վարժարանի YouTube ալիքում՝ հետևյալ հղմամբ՝ Քվանտական Մոնթեի փոքրիկ հետազոտությունը: Հ. Լ.