Նորություններ

ՊԱՏԱՆԻ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ՆՎԱՃԵՑԻՆ ՆՈՐ ՈՍԿԻ ՈՒ ԱՐԾԱԹ․․․

25.10.2022

«Քվանտ» վարժարանի 9-րդ դասարանցիները չեն զիջում իրենց ավագ ընկերներին՝ միջազգային ասպարեզում հետևելով նրանց փայլուն օրինակին։ Օրերս կայացավ Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան (մինչև 15 տարեկանների) օլիմպիադան (EJOI)։ Այն անցկացվեց առցանց եղանակով։
Քվանտական երկու պատանին էլ գրանցել են աննախադեպ հաջողություն՝ նվաճելով 1 ոսկե, 1 արծաթե մեդալ։
Ջերմորեն ողջունում ենք ոսկե մեդալի արժանացած Գագիկ Գևորգյանին և արծաթե մեդալակիր Ալեքս Գրիգորյանին՝ մաղթելով նրանց նորանոր հաղթանակներ։