Նորություններ

ՄԵԿ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ ՈՒՆԵՐ ՄԻ ՔԱՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ․․․

05.12.2022

«Քվանտ» վարժարանում մեծապես կարևորում են կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպումը և լուրջ քայլեր են արվում նպաստելու ոչ միայն կիրթ, գրագետ, այլ նաև համագործակցող անհատներ ձևավորելու գործին։
Օրերս նմանատիպ նախաձեռնության մի փորձ արվեց․ վարժարանի 7-2 և 7-3 դասարանների «Հայոց պատմություն» առարկայի մի դաս անցկացվեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում։ Պատմության ուսուցչուհի Հ․ Մանուչարյանը Վանի թագավորության փառահեղ շրջանի մասին ամփոփիչ դասն անցկացրեց թանգարանի՝ այդ շրջանին վերաբերող ցուցասրահներից մեկում։
Ապա քվանտականները շրջեցին թանգարանի մյուս սրահներում, ամբողջացրին պատմական այդ ժամանակաշրջանի վերաբերյալ իրենց գիտելիքները, ծանոթացան հետաքրքիր ցուցանմուշներին։
Վստահ ենք՝ համագործակցային հետաքրքիր աշխատանքի նմանատիպ դրսևորումներ հաճախ կլինեն։