«Քվանտ» վարժարան

Երևան, Բագրատունյաց 23/2

Ընդունարան

+374 10 42 22 17

info@quantum.am
Տեղեկատու

+374 10 46-03-91

info@quantum.am

ՏԵՍԱԿԱՆԻ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՍԱԿԱՆԻ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ 10/16/2018

ՏԵՍԱԿԱՆԻ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«Շենգավիթ» հնավայրը գտնվում է Երևան քաղաքի հարավարևմտյան հատվածում՝ Երևանյան լճի արևելյան հրվանդանին, և իր պատմագիտական արժեքով մշտապես գրավել է ոչ միայն պատմաբանների, այլև դպրոցականների ուշադրությունը։
Ներկայումս հնավայրը ներկայանում է իրար միացած կլոր կամ քառանկյուն հիմք ունեցող կացարաններով, թեք ու նեղ փողոցներով:
«Քվանտ» վարժարանի աշակերտների ուշադրությունից ևս չի վրիպել պատմական այս հնավայրը։ Այս ուստարվա սկզբին վարժարանի տարբեր տարիքային խմբերի մի շարք սովորողներ այցելել են «Շենգավիթ» հնավայր և այնտեղ անցկացրել էքսկուրսիոն դասեր։
Այսպես՝   սեպտեմբերի 29-ին 10-3 դասարանի աշակերտները դասղեկ Գոհար Սահակյանի և պատմության ուսուցչուհի Ա. Հարությունյանի հետ այցելեցին Շենգավիթ հնագիտական թանգարան:
Հոկտեմբերի 2-ին 6-1 (դասղեկ՝ Աննա Գրիգորյան) և 6-3 (դասղեկ՝ Ալբինա Հարությունյան) դասարանների աշակերտներն էին այցելեցին «Շենգավիթ» հնագիտական թանգարանի հյուրերը:
Իսկ հոկտեմբերի 4-ին Շենգավիթ հնավայրում կազմակերպվեց 6-4 դասարանի էքսկուրսիոն դասը, որը վարում էր դասղեկ և պատմության ուսուցչուհի Եվգենյա Ղալումյանը։
Բոլոր աշակերտներն էլ մեծապես հետաքրքրված էին հնավայրով, որի կառույցները վկայում են ինչպես շինարարական դարավոր ավանդույթների հարատևման, այնպես էլ շինարարության որոշակի առաջընթացի մասին:

Վերադարձ ցուցակին