«Քվանտ» վարժարան

Երևան, Բագրատունյաց 23/2

Ընդունարան

+374 10 42 22 17

info@quantum.am
Տեղեկատու

+374 10 46-03-91

info@quantum.am

Ընդունելության կարգը

«Քվանտ» վարժարանի աշակերտ դառանալու համար կարող են դիմել 1-ից 11-րդ դասարանների աշակերտները, ովքեր ընդունվելուց հետո նոր ուսումնական տարում կսովորեն 1-ից 12-րդ դասարաններում: 

 Վարժարան ընդունվելու համար պետք է նախօրոք գրանցվել և մասնակցել վարժարանի ընդունելության համար նախատեսված գործընթացներին: 

Գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել վարժարան (010) 42 22 17 և (091) 23 29 51 հեռախոսահամարներով և նշել աշակերտի անունը, ազգանունը, դպրոցի համարը և բնակության վայրի հեռախոսահամարը, կամ լրացնել կայքում տեղադրված գրանցման ձևը՝ սեղմելով  այստեղ...: Գրանցվելու գործընթացին զուգահեռ վարժարանը բոլոր գրանցվածների համար կազմակերպում է նախնական թեստավորում, որի անցկացման օրն ու ժամը վարժարանը տեղեկացնում է՝ գրանցման ընթացքում տրված կոնտակտային տվյալներից օգտվելով:

Թեստավորման օրը աշակերտն իր ծնողի հետ հրավիրվում է վարժարան, որտեղ հանձնում է նախնական թեստ մաթեմատիկա, հայոց լեզու և անգլերեն առարկաներից, իսկ այդ ընթացքում ծնողները ծանոթանում են վարժարանի ուսումնական գործընթացի կազմակերպմանը և վարժարանի ներքին կյանքին` տնօրինության հետ հանդիպման ընթացքում: 

Այնուհետ աշակերտը վարժարանում մասնակցում է մաթեմատիկայի, հայոց լեզվի և անգլերենի 5-7 շաբաթյա նախապատրաստական դասընթացների, որոնք կազմակերպվում են աշակերտի դպրոցական դասերից հետո: Նախապատրաստական դասընթացից հետո աշակերտն այդ առարականերից հանձնում է քննություններ, որոնցից հետո մասնակցում է հարցազրույցի: Քննությունների և հարցազրույցի արդյունքները,  ինչպես նաև աշակերտի ցուցաբերած վարքն ու սովորելու ունակությունները հիմք են հանդիսանում վարժարան ընդունվելու համար:

Վարժարանում գործում են տարրական(1-4-րդ), միջին (5-9-րդ) և ավագ (10-12-րդ) դասարաններ:Կրթությունը «Քվանտ» վարժարանում իրականացվում է ՀՀ հանրակրթության պետական չափորոշչի պահնաջների համաձայն՝ վարժարանի հեղինակային ծրագրով, որի հիմքում ընկած են ՀՀ պետական հանրակրթական ծրագրերը: 

Վարժարանում, սկսած 10-րդ դասարանից, ուսուցումն իրականացվում է չորս ՝ ֆիզիկամաթեմատիկական, քիմիակենսաբանական, տնտեսագիտական, հումանիտար հոսքերով,  իսկ 11-րդ դասարանում ավելանում է նաև հինգերորդ՝ միջազգային ((Միջազգային բակալավրիատի (ՄԲ),մանրամասն այստեղ...) հոսքը: Վարժարանի միջազգային հոսքում ուսուցումն  իրականացվում է ՄԲ «Դիպլոմա» ծրագրով. հայագիտական առարկաները ուսուցանվում են հայերենով, իսկ  5 առարկայական խմբեր՝  անգլերենով: ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտն իր ավարտական վկայականի գնահատականների հիման վրա կարող է առանց քննության ընդունվել աշխարհի առաջատար մի շարք համալսարաններ:

Դիմել մինչև մայիսի 16-ը: