«Քվանտ» վարժարան

Երևան, Բագրատունյաց 23/2

Ընդունարան

+374 10 42 22 17

info@quantum.am
Տեղեկատու

+374 10 46-03-91

info@quantum.am

Տպավորիչ էքսկուրսիա Մաչանենց տուն-թանգարան

Տպավորիչ էքսկուրսիա Մաչանենց տուն-թանգարան 11/17/2018

Տպավորիչ էքսկուրսիա Մաչանենց տուն-թանգարան

Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի Բալենիների փողոցի գողտրիկ անկյունում է գտնվում Մաչանենց տունը, որտեղ հյուրընկալվեցին 5-2 դասարանի աշակերտները, դասղեկ Ռ․ Արշակյանն ու ծնողները։
Երեխաներն այցելեցին արվեստագետ Գրիգոր Մաչանենցի, գեղանկարիչ Ընծայի և «Մաչանենց» արվեստի պատկերասրահներ, հուշանվերների սրահ, աշխարհում միակ «Համաշխարհային պոետների գինետուն», թոնրատուն, կավագործության արվեստանոց,  պատրաստեցին կավե գավաթներ, մայրիկներին հյուրասիրեցին իրենց  մանկական ձեռքերով թխած լավաշով, շրջեցին տուն-թանգարանի տարածքում, տեսան յուրօրինակ կոլլաժներ, Վանա լճի մակետն ու Վանա կատվի արձանը։ Ծնողներն ու աշակերտները տպավորված էին տեսածներից, լսածներից ու իրենց կատարած հետաքրքիր աշխատանքներից։ Մտքերի փոխանակությունը սկսվեց, սակայն այն դեռ երկար կշարունակվի յուրաքանչյուրի ընտանիքում և ընկերների շրջանում․․․


Վերադարձ ցուցակին