«Քվանտ» վարժարան

Երևան, Բագրատունյաց 23/2

Ընդունարան

+374 10 42 22 17

info@quantum.am
Տեղեկատու

+374 10 46-03-91

info@quantum.am

ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ ՇՆՉՈՎ ՀԱՄԱԿՎԱԾ՝ ԱԶՆԱՎՈՒՐԱՑՎԱԾ․․․

ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ ՇՆՉՈՎ ՀԱՄԱԿՎԱԾ՝ ԱԶՆԱՎՈՒՐԱՑՎԱԾ․․․ 11/21/2018

ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ ՇՆՉՈՎ ՀԱՄԱԿՎԱԾ՝ ԱԶՆԱՎՈՒՐԱՑՎԱԾ․․․

Ս/թ հոկտեմբերի 29-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգը՝ նվիրված լեգենդար հայի հիշատակին: Համերգին ներկա գտնվեցին «Քվանտ» վարժարանի 8-3 դասարանի աշակերտները դասղեկ Գոհար Սարգսյանի գլխավորությամբ։ Երեկոն բաց չթողեցին նաև աշակերտների՝ ազնավուրյան արվեստի սիրահար ծնողները։
Ազնավուրի սիրված երգերով հանդես եկան հայ էստրադային երգիչները։ Հատուկ համերգի համար հավաքվել էր 20 հոգուց բաղկացած երաժշտական կոլեկտիվ, որի մեջ ներառվել էին Հայաստանի սիմֆոնիկ և ջազային նվագախմբերի լավագույն երաժիշտներրը։ Հայտնի երգերը առաջին անգամ հնչեցին նաև հայերեն թարգմանությամբ:
Համերգի սպասված հյուրը Վարդան Պետրոսյանն էր։ Հանդիսատեսը սիրված արտիստի վերադարձին երկար էր սպասել։ Լեփ-լեցուն դահլիճը հոտնկայս ծափահարություններով դիմավորեց նրան, ով ելույթ էր ունենալու 5 տարվա դադարից հետո։ Վարդան Պետրոսյանին բեմ հրավիրեց որդին՝ Հայկ Պետրոսյանը, ով համերգի գլխավոր կազմակերպիչն էր. «Իմ առաջին բեմելը եղել է 2006–ին, երբ հայրս ինձ բեմ հրավիրեց, և մենք միասին երգեցեինք Ազնավուրի երգերից մեկը և ահա, այսօր 12 տարի անց ես նույն մարդուն բեմ եմ հրավիրում` այդ երգը երգելու համար»։
Որպես երեկոյի հատուկ հյուր ելույթ ունեցավ նաև ֆրանսիացի երգիչ Ժերեմի Դելվերը, ով կատարեց Շառլ Ազնավուրի հոգեհանգստի ժամանակ հնչած «Հայկական վալս» ստեղծագործությունը: «Շատ հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ այսօր լինել այստեղ, ներկայացնել Ֆրանսիան այս բեմում»,- ելույթի ավարտին ասաց նա։
Համերգի ընթացքում ներկայացվեց Ազնավուրի կյանքը, ինչպես նաև նրա ստեղծագործական ուղին։
Որքան էլ երեկոն հարուստ էր հուզական պահերով, այդուհանդերձ, հանդիսատեսին միաժամանակ ուրախ համերգ էր սպասվում, ինչպես հենց ինքը` Ազնավուրն էր շատ ուրախ, զվարթ և հուզական։
Քվանտականները մեծ բավականություն ստացան շուրջ երեք ժամ տևողությամբ ազնավուրյան երեկոյից։ Բոլորը դահլիճից հեռացան մեծ տպավորություններով, փոքր-ինչ հուզված, էլ  ավելի «ազնավուրացված»․․․

Վերադարձ ցուցակին