«Քվանտ» վարժարան

Երևան, Բագրատունյաց 23/2

Ընդունարան

+374 10 42 22 17

info@quantum.am
Տեղեկատու

+374 10 46-03-91

info@quantum.am

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ․․․

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ․․․ 11/21/2018

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ․․․

Կրթական  գործընթացի արդյունավետ կազմակերպման հարցում չափազանց կարևորվում են բազմաբնույթ էքսկուրսիաները։ Հենց այդ նպատակով էլ «Քվանտ» վարժարանում պարբերաբար կազմակերպվում են ինչպես համավարժարանային, այնպես էլ դասարանային այցելություններ։
Ս․թ․ հոկտեմբերի 11-ին «Քվանտ» վարժարանի  6-3 դասարանի աշակերտների համար կազմկակերպվել էր չափազանց տպավորիչ ու հետաքրքիր մի էքսկուրսիա։ Երեխաները  դասղեկ և պատմության ուսուցչուհի Ա․ Հարությունյանի ուղեկցությամբ եղան պատմական նշանակություն ունեցող մի քանի վայրում՝ Արշակունիների դամբարանում, Տեղերի վանքում, նաև Ամբերդում։
Արշակունիների դամբարանում երեխաները ուսուցչի հետ մեկ անգամ ևս վերհիշեցին «Պատմություն» առարկայից իրենց սովորածը։ Խորհրդավորության զգացումով լցվեցին Տեղերի վանքում, իսկ Ամբերդի պարիսպների մոտ ունեցան հիացմունքի ու հպարտության ապրումներ՝ հիանալով հայոց աշխարհի բնական ամրությունների անառիկությամբ։
Հագեցած ու բացառիկ օր անցկացրին 6-3 դասարանի աշակերտները և տուն վերադարձան երախտագիտության զգացումով։

Վերադարձ ցուցակին