«Քվանտ» վարժարան

Երևան, Բագրատունյաց 23/2

Ընդունարան

+374 10 42 22 17

info@quantum.am
Տեղեկատու

+374 10 46-03-91

info@quantum.am

«Քվանտ» վարժարանի ուսուցիչն ու աշակերտը «Առաջին անգամ ընտրող» ծրագրի մասնակից

«Քվանտ» վարժարանի ուսուցիչն ու աշակերտը «Առաջին անգամ ընտրող» ծրագրի մասնակից 12/10/2018

«Քվանտ» վարժարանի ուսուցիչն ու աշակերտը «Առաջին անգամ ընտրող» ծրագրի մասնակից

«Քվանտ» վարժարանում, ինչպես հանրապետության հանրակրթական մի շարք այլ հաստատություններում կազմակերպվեց ու հաջողությամբ իրականացվեց «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագիրը, որի միջոցով դպրոցականները ծանոթանում են ընտրությունների կարգին։ Ծրագիրը Հայաստանում ընտրական գործընթացին Եվրամիության ու Եվրոպայի խորհրդի աջակցության  բաղադրիչն է։
«Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրի մեկնարկը վարժարանում նշանավորվեց մի շարք ուսուցիչների վերապատրաստմամբ։ Իսկ դեկտեմբերի 6-ին վարժարանի դահլիճում կայացավ ավագ դպրոցի բոլոր աշակերտների` «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրի շրջանակներում իրականացվող սիմուլյացիոն խաղերի մասնակից թեկնածուների քարոզարշավը։
Քվանտականները մասնակցեցին ընտրական գործընթացի՝ ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ողջ ընթացքին` քվեարկելուց մինչև ընտրությունների արդյունքների հրապարակում: Ընտրությանը մասնակցող բոլոր խմբերը մեծագույն պատասխանատվությամբ էին պատրաստվել քարոզարշավին՝ հանգամանորեն ներկայացնելով իրենց ծրագրային դրույթները, հանդես գալով կուսակցությունների հետաքրքիր անուններով և կարգախոսներով։ Դեկտեմբերի 7-ին կայացավ ընտրությունը, և մասնակից հինգ կուսակցություններից ձայների մեծամասնությունը ստացավ 10-5 և 10-6 դասարանների սովորողներից հավաքված «Լավ» (Լուսավոր ապագայի վավերացում) կուսակցությունը, որի ցուցակի առաջին համարն էր վարժարանի տնտեսագիտական հոսքի աշակերտուհի Զինաիդա Բարսեղյանը։
Ուզում ենք հավատալ, որ նմանատիպ միջոցառումները զգալիորեն կնպաստեն սովորողների իրավագիտակցության ձևավորմանը և վաղվա հասարակության ազնիվ ու արդար քաղաքացու կերտմանը։

Վերադարձ ցուցակին