«Քվանտ» վարժարան

Երևան, Բագրատունյաց 23/2

Ընդունարան

+374 10 42 22 17

info@quantum.am
Տեղեկատու

+374 10 46-03-91

info@quantum.am

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻԼԻԿՈՆՅԱՆ ՀՈՎԻՏ՝ ՊԻՔՍԱՐՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻԼԻԿՈՆՅԱՆ ՀՈՎԻՏ՝ ՊԻՔՍԱՐՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 12/24/2018

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻԼԻԿՈՆՅԱՆ ՀՈՎԻՏ՝ ՊԻՔՍԱՐՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Օրեր առաջ «Քվանտ» վարժարանի 8-3 դասարանի աշակերտները դասղեկ Գոհար Սագսյանի նախաձեռնությամբ այցելեցին «հայկական սիլիկոնյան հովիտ»՝ «ՊիքսԱրտ» ընկերություն։
Թափանցիկություն, սեփականատեր լինելու զգացողություն և եռանդ․․․ Այս արժեքներով է առաջնորդվում միջազգային հարթակում հայկական ամենահայտնի ստարտափը։ «ՊիքսԱրտը» իր տեսակով աշխարհում միակ լուսանկարների խմբագրիչն է, որը միաժամանակ նաև սոցիալական կայք է, որտեղ օգտատերերին թույլ է տալիս լուսանկարել և խմբագրել նկարները, կիսվել դրանցով «ՊիքսԱրտի» միլիոնավոր օգտատերերի հետ և այլ սոցիալական ցանցերում:
2011 թվականին հիմնադրված ստարտափը այսօր ունի ավելի քան 350 աշխատակիցներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, իսկ միլիոնավոր օգտատերերը աշխարհի տարբեր ծայրերից են։ Ի դեպ, ՊիքսԱրտը Չինաստանում գործող ոչ չինական ամենաշատ օգտագործվող հավելվածն է։
Քվանտականները ծանոթացան ընկերության ստեղծման հետաքրքիր պատմությանը, կառուցվածքին, տեխնիկական գործիքներին, ընկերության որդեգրած աշխատելաոճին՝ «no door policy»՝ առանց դռների քաղաքականությամբ. թե՛ տնօրենը, թե՛ աշխատակիցներն աշխատում են միևնույն մեծ սենյակում՝ համերաշխ ու ջերմ մթնոլորտում: Քվանտականներին ներկայացվեց նաև ընկերության նոր ձեռքբերման՝ արհեստական ինտելեկտի մասին, որը հնարավորություն է տալիս վերահսկել հավելվածի բովանդակությունը՝ օգտատերերին զերծ պահելով անընդունելի պատկերներից ու տեսարաններից։
Այցի ավարտին քվանտականները հնարավորություն ունեցան ծանոթանալու և զրուցելու ընկերության հիմնադիր Հովհաննես Ավոյանի հետ։ Վերջինս շատ սիրալիր և սպառիչ պատասխանեց քվանտականների բազմաթիվ հարցերին։ Նա ոգևորեց և խրախուսեց նրանց՝ խորհուրդ տալով մտածել ինքնատիպ, կյանքի կոչել անհավանական թվացող գաղափարները և ամենակարևորը՝ դժվարություններից չընկրկել։ Պարոն Ավոյանն իր հերթին հարցեր ուղղեց քվանտականներին և իր գոհունակությունը հայտնեց այդքան պատրաստված և խելացի լինելու համար։
Բավականին տպավորիչ և ուսուցողական էքսկուրսիայից հետո քվանտականները հրաժեշտ տվեցին «ՊիքսԱրտի» հյուրընկալ աշխատակիցներին։

Վերադարձ ցուցակին