«Քվանտ» վարժարան

Երևան, Բագրատունյաց 23/2

Ընդունարան

+374 10 42 22 17

info@quantum.am
Տեղեկատու

+374 10 46-03-91

info@quantum.am

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆ ՈՒ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ...

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆ ՈՒ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ... 12/24/2018

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆ ՈՒ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ...

Յուրաքանչյուր հայի սրբազան պարտքն է լինել հայկական ձեռագրերի ամենամեծ պահոցում՝ Մատենադարանում...
«Քվանտ»  վարժարանի 8-5 դասարանի աշակերտները դասղեկ Լ. Հովհաննիսյանի և պատմության ուսուցիչ Ն. Զոհրաբյանի հետ ս. թ. նոյեմբերի 21-ին այցելեցին հայկական ձեռագրերի ամենամեծ ու ընդգրկուն շարքն ամփոփող մի կառույց՝ Մատենադարան։
Աշակերտները շրջեցին Մատենադարանի տարբեր սրահներում, ծանոթացան մեր պատմությանը և մշակույթին վերաբերող հնատիպ ձեռագրերին և գրքերին։ Նրանց հանգամանորեն ներկայացվեց տարբեր ձեռագրերի վերաբերյալ տեղեկատվություն, որը մեծագույն հետաքրքրությամբ լսում էին պատանի քվանտականները:
Խորին երախտագիտությամբ ու լույսով համակված՝ նրանք հեռացան Մատենադարանից՝ խոստանալով ժամանակ առ ժամանակ այցի գնալ հայոց մեծերին և մշակութային դարավոր արժեքներին:

Վերադարձ ցուցակին