«Քվանտ» վարժարան

Երևան, Բագրատունյաց 23/2

Ընդունարան

+374 10 42 22 17

info@quantum.am
Տեղեկատու

+374 10 46-03-91

info@quantum.am

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՔԻԱԹՆ ՈՒ ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ․․․

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՔԻԱԹՆ ՈՒ ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ․․․ 05/16/2019

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՔԻԱԹՆ ՈՒ ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ․․․

Բնությունը ամենամեծ ուսուցիչն է, և նրան մոտ գտնվելը, այն պահպանելը մեզանից յուրաքանչյուրի սրբազան պարտքն է։
Օրերս «Քվանտ» վարժարանի 4-3 դասարանի աշակերտները դասղեկ Ս․ Չախալյանի ուղեկցությամբ եղան «ATP» բնապահպանական բարեգործական ընկերությունում։ Այցի շրջանակներում փոքրիկ քվանտականները դիտեցին ուսուցողական ֆիլմ՝ նվիրված բնության պահպանության խնամքին, շրջեցին զարմանահրաշ բույսերով լեցուն լայնարձակ տնկարանում, ծանոթացան կաթիլային ոռոգման համակարգին, «ջերմացան» ջերմոցներում, ճաշակեցին «հողի հաց»։
Փոքրիկ քվանտականները, չափազանց տպավորված տեսածով և լսածով, խոստացան հաճախ մոտ լինել բնությանը, չխախտել նրա ամբողջականությունը, ավելացնել, բայց երբեք չաղարտել բնություն կոչված հեքիաթի բարիքները։
Երեխաները տուն վերադարձան՝ իրենց հետ տանելով բնության նկատմամբ կրկնապատկված սերը։

Վերադարձ ցուցակին