IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM
RU EN
Մուտք login_arrow
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նորություններ

Հաջողություն  նաև սպորտում
12.05.2026

Հաջողություն նաև սպորտում

«Քվանտ» վարժարանը՝ Երևանի դպրոցականների շախմատի օլիմպիադայի մրցանակակիր
12.05.2026

«Քվանտ» վարժարանը՝ Երևանի դպրոցականների շախմատի օլիմպիադայի մրցանակակիր

Կրտսեր քվանտականները՝ ավագների հաղթական ուղու արժանի շարունակողներ...
05.05.2026

Կրտսեր քվանտականները՝ ավագների հաղթական ուղու արժանի շարունակողներ...

ՔՎԱՆՏԱԿԱՆ ՉՈՐՍ ՊԱՏԱՆԻ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐ
01.05.2026

ՔՎԱՆՏԱԿԱՆ ՉՈՐՍ ՊԱՏԱՆԻ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐ

«Քվանտ» վարժարանի սաները հաջողությամբ մասնակցեցին «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին
29.04.2026

«Քվանտ» վարժարանի սաները հաջողությամբ մասնակցեցին «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին

ՓՈՐՁԱՌՈՒ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՀԵՏ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԲԱՐՁՈՒՆՔԸ  ՆՎԱՃՈՒՄ ԵՆ  ԿՐՏՍԵՐ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ․․․
27.04.2026

ՓՈՐՁԱՌՈՒ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՀԵՏ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԲԱՐՁՈՒՆՔԸ ՆՎԱՃՈՒՄ ԵՆ ԿՐՏՍԵՐ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ․․․

Շախմատային մեծ հաջողություն
23.04.2026

Շախմատային մեծ հաջողություն

Հաղթում ենք նաև Ֆուտբոլում
23.04.2026

Հաղթում ենք նաև Ֆուտբոլում

Առաջին անգամ անցկացվող միջազգային օլիմպիադայում՝ Քվանտի աշակերտի հաջողությունը
22.04.2026

Առաջին անգամ անցկացվող միջազգային օլիմպիադայում՝ Քվանտի աշակերտի հաջողությունը

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ
21.04.2026

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ

1 2 … 48 »

Մի գունեղ օր հյուրընկալ Արագածոտնում

30.10.2019
Մի գունեղ օր հյուրընկալ Արագածոտնում
Աշնանային մի գունեղ օր «Քվանտ» վարժարանի 8-3 դասարանի աշակերտները դասղեկ Կ․ Թովմասյանի ուղեկցությամբ հյուրընկալ Արագածոտնում էին։ Կազմակերպվել էր հերթական էքսկուրսիան։ Ընտրված երթուղին չափազանց ընդգրկուն էր։ Քվանտականները եղան ուշ միջնադարի Հայաստանի լավագույն կառույցներից մեկում՝ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում և շատ տպավորվեցին նրա ճարտարապետական ձևերի գեղագիտական բարձր հատկանիշներով։ Դասղեկ Կ․ Թովմասյանը արժեքավոր տեղեկություններ ներկայացրեց՝ նշելով, որ վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը՝ այնտեղ տեղափոխելով Սուրբ Գևորգի մասունքները։ «Քվանտ» վարժարանի սովորողները եղան նաև Հովհաննավանքում։ Նրանք մեծապես հետաքրքրված էին պատմական այն ժամանակաշրջանով, երբ ստեղծվել է վանքը, որ նաև հայոց հնագույն գրչության կենտրոններից մեկն է։ Սաղմոսավանքը հաջորդ կանգառն էր։ Բարձրադիր գեղատեսիլ վայրում գտնվող այդ վանքը աչքի ընկավ իր վեհությամբ, գրավչությամբ։ Երեխաները համակ ուշադրությամբ լսում էին դասղեկի մեկնաբանությունները․ որոշ դեպքերում իրենք էին ներկայացնում հետաքրքիր փաստեր՝ ամբողջացնելով պատկերը։ Ապարանի պատմության ու մշակույթի կարևոր հուշարձաններից մեկում ևս եղան քվանտականները․ խոսքը «Վերածնունդ» հուշահամալիրի մասին է։ Նրանք հարգանքի տուրք մատուցեցին Ապարանի հերոսամարտի ղեկավար Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի հիշատակին։ Տառերի պուրակում մեծ էր քվանտականների ոգևորությունը․ յուրաքանչյուրը փորձում էր գտնել իր անվան սկզբնատառը։ Բոլորը տպավորված էին հայոց այբուբենի քարեղեն վեհությամբ։ Հիշարժան տպավորություններով, լի աշնան արևով, վառ զգացողություններով, վերագտած էներգիայով ու ներդաշնակությամբ քվանտականները վերադարձան տուն։
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 «Քվանտ» վարժարան