Հիշատակի օրը վերածվել է նաև հաղթանակի օրվա...
About Us
Admission Schedule Contacts Online School
EN toggle language
AM RU ru_flag
Login login_arrow
International Baccalaureate Documents and Licenses History News and Announcements Careers at the School Library
Forgot
About Events ANNOUNCEMENTS: 2015
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

08.09.2022

Իրական հերոսը նա է, ով, ապրելով բուռն և իմաստալից մի կյանք, այդ ընթացքում կերտում է նաև դեպի անմահություն տանող ճանապարհը: Այդպիսին էր Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ԵՊՀ դասախոս, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արմեն Օսկանյանը՝ մարդու, գիտնականի, ուսուցչի մի բացառիկ տեսակ, ում կյանքի ավարտը ողբերգական, բայց միևնույն ժամանակ չափազանց հերոսական էր...
Նրա մահից հետո՝ 2004 թվականից, «Քվանտ» վարժարանի գիտամանկավարժական խորհրդի որոշմամբ ամեն տարի անցկացվում է Արմեն Օսկանյանի հիշատակին նվիրված հուշամրցույթը: Մրցանակային տեղերը սահմանված են ըստ առարկաների: Այս տարի նույնպես օլիմպիադայի մրցութային երկու օրերին էլ մասնակցում էին մեծ թվով աշակերտներ:
Օլիմպիադայի մասնակիցների մեծ թիվը և ոգևորությունը փայլուն վկայությունն են այն բանի, որ այս մրցույթը կարևոր է:
Հուսանք՝ կգա նաև այն օրը, երբ օլիմպիադան կլինի ոչ թե վարժարանային, այլ համապետական, և մեծ քվանտականի հիշատակին նվիրված օլիմպիադային մասնակցելու, նրա հերոսական կյանքին, մարդկային նկարագրին ծանոթանալու հնարավորություն կունենան ողջ հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների սովորողները:


footer_logo
PRIVACY POLICY

© 2026 Kvant School