ՏԱՐՎԱ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է․․․
About Us
Admission Schedule Contacts Online School
EN toggle language
AM RU ru_flag
Login login_arrow
International Baccalaureate Documents and Licenses History News and Announcements Careers at the School Library
Forgot
About Events ANNOUNCEMENTS: 2015
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

08.09.2022

Օլիմպիական քվանտականների համար արդեն ավանդույթ են դարձել տարին հաղթանակով սկսելը և այդ հաղթական լուրով բոլորին ուրախացնելը։ Այս անգամ ևս երկար չսպասեցինք։
Հունվարի 8-14-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում 16-րդ միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադան էր, որին մասնակցում էին նաև «Քվանտ» վարժարանի սովորողները։ Նրանք մասնակցել են մաթեմատիկա, ինֆորմատիկա ու ֆիզիկա առարկաների օլիմպիադաներին և հարուստ ավարով վերադարձել։
Ուրախությամբ արձանագրենք, որ «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը հերթական անգամ արժանացել է ոսկե մեդալի «Ինֆորմատիկա» առարկայից՝ դառնալով այս օլիմպիադայից Հայաստան բերված միակ ոսկու նվաճողը։
Արծաթե մեդալների են արժանացել վարժարանի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի առաջին կուրսի սովորողներ Կարեն Մոսոյանը (ֆիզիկա), Լորետա Արզումանյանը (մաթեմատիկա), ինչպես նաև՝ 12-րդ դասարանի աշակերտ Սամվել Անդրեասյանը (ինֆորմատիկա):
Բրոնզե մեդալակիրներն են վարժարանի 11-րդ դասարանի սովորողներ Դավիթ Գյուլամիրյանն ու Ռոբերտ Քոչարյանը։
Հարկ ենք համարում նշել, որ արծաթե և բրոնզե մեդալների են արժանացել նաև Հայաստանը ներկայացնող կրթական մեկ այլ հաստատության՝ Երևանի Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի մի շարք աշակերտներ։
Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ ու նվաճումներ։


footer_logo
PRIVACY POLICY

© 2026 Kvant School