IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

Младшие квантовцы — достойные продолжатели победного пути старших…
05.05.2026

Младшие квантовцы — достойные продолжатели победного пути старших…

Четверо учащихся гимназии «Квант» стали призёрами первой Европейской математической олимпиады
01.05.2026

Четверо учащихся гимназии «Квант» стали призёрами первой Европейской математической олимпиады

Шахматная борьба завершилась победой гимназии «Квант».
01.04.2026

Шахматная борьба завершилась победой гимназии «Квант».

БЛЕСТЯЩАЯ ПОБЕДА УЧЕНИКОВ ГИМНАЗИИ «КВАНТ» НА КАВКАЗСКОЙ МАТЕМАТИЧЕСКОЙ ОЛИМПИАДЕ
21.03.2026

БЛЕСТЯЩАЯ ПОБЕДА УЧЕНИКОВ ГИМНАЗИИ «КВАНТ» НА КАВКАЗСКОЙ МАТЕМАТИЧЕСКОЙ ОЛИМПИАДЕ

СПОРТИВНЫЙ УСПЕХ УЧЕНИЦЫ ГИМНАЗИИ «КВАНТ» НА МЕЖДУНАРОДНОЙ АРЕНЕ...
21.03.2026

СПОРТИВНЫЙ УСПЕХ УЧЕНИЦЫ ГИМНАЗИИ «КВАНТ» НА МЕЖДУНАРОДНОЙ АРЕНЕ...

Две медали для Гимназии «Квант» на международном конкурсе InfO(1)Cup
18.02.2026

Две медали для Гимназии «Квант» на международном конкурсе InfO(1)Cup

Юбилейное заседание, посвящённое 100-летию Владимира Казахецяна
18.02.2026

Юбилейное заседание, посвящённое 100-летию Владимира Казахецяна

Владимир Казахецян: неутомимый искатель исторической истины
18.02.2026

Владимир Казахецян: неутомимый искатель исторической истины

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Когда квантовская сцена становится площадкой идей…
27.12.2025

Когда квантовская сцена становится площадкой идей…

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄԻԱԴԱՅՈՒՄ

25.06.2026
ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄԻԱԴԱՅՈՒՄ

Ս․թ․հունիսի 19-22-ը Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետն առցանց ձևաչափով երկրորդ անգամ անցկացրեց աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադա, որին մասնակցեցին 26 երկրի 126 աշակերտներ։ Յուրաքանչյուր երկիր հնարավորություն ուներ ներկայացնելու 15-19 տարեկան աշակերտներից կազմված մեկ թիմ՝ առավելագույնը 6 մասնակցով։ Թիմերը ձևավորվել են իրենց երկրներում անցկացված աշխարհագրության մրցույթների արդյունքներով։

 ՀՀ թիմը միջազգային հարթակում գրանցեց նշանակալի հաջողություն՝ արժանանալով 3 արծաթե և 1 բրոնզե մեդալի։ Հատկանշական է, որ Հայաստանի թիմի հաջողության մեջ իրենց կարևոր ներդրումն են ունեցել «Քվանտ» վարժարանի աշակերտները․ վարժարանի երկու սան՝ Էրիկա Հարությունյանը (12-րդ դասարան), և Միքայել Դարբինյանը (11-րդ դասարան), արժանացել են արծաթե մեդալների։ Ուրախությամբ արձանագրենք, որ երկուսն էլ վարժարանի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի սովորողներ են։ 

Օլիմպիադային Հայաստանի թիմի կազմում մասնակցել է նաև «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սարգիս Խալաթյանը։

Հայաստանի թիմը ղեկավարել է ԵՊՀ դասախոս, «Քվանտ» վարժարանի ուսուցիչ, ինչպես նաև վարժարանի շրջանավարտ, աշխարհագրության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Վարդան Ասատրյանը։ Այս հանգամանքը հատկապես խորհրդանշական է․ քվանտական կրթական միջավայրում ձևավորված մասնագետն այսօր ոչ միայն դասավանդում է վարժարանում, այլև միջազգային օլիմպիադաներում առաջնորդում է հայ պատանիների թիմը՝ նպաստելով նոր սերնդի հաջողություններին։

Օլիմպիադան անցկացվել է անգլերենով և բաղկացած է եղել երեք փուլից՝ տեսական, գործնական-քարտեզագրման և մուլտիմեդիա-թեստային։ Մասնակիցները մրցել են աշխարհագրական խորքային գիտելիքների, քարտեզագրական հմտությունների, վերլուծական մտածողության և արագ կողմնորոշվելու կարողությունների շնորհիվ։

Նշենք, որ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության միջազգային առաջին բաց օլիմպիադայում Հայաստանի թիմը նույնպես տպավորիչ արդյունք էր գրանցել՝ արժանանալով 2 արծաթե և 3 բրոնզե մեդալի։ Այս տարվա արդյունքը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի դպրոցականները կարողանում են արժանապատվորեն ներկայանալ միջազգային գիտակրթական հարթակներում, իսկ «Քվանտ» վարժարանի սաները շարունակում են բարձր պահել վարժարանի և Հայաստանի անունը։

Շնորհավորում ենք Հայաստանի թիմին, մրցանակակիրներին, մասնակիցներին և թիմի ղեկավար Վարդան Ասատրյանին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ միջազգային օլիմպիադաներում։ 

Հ․Լ․


footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College