Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի հերթական փուլը, որտեղ լարված և հետաքրքիր պայքարի արդյունքում հաղթողի կոչումը նվաճեց «Քվանտ» վարժարանը։
Վերջին տուրի պարտիաներից հետո ձևավորվեց մրցաշարային աղյուսակը․
«Քվանտ» վարժարանը առաջին հորիզոնականում է։
Հաղթող թիմի հաջողության հիմքում նաև անհատական կայուն ելույթներն էին։ Քվանտական պատանիներից մտքի խաղի հաղթանակի կերտողներն են Մանե Հակոբյանը (7-5) , Գևորգ Աղոյանը (5-2), Վահե Վարդանյանը (5-2), Ռոբերտ Կայծակյանը (4-4)։ «Քվանտ» վարժարանի թիմի ղեկավարն էր Ավետիք Աղամիրյանը։
Շենգավիթի փուլը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դպրոցական շախմատը Հայաստանում շարունակում է մնալ զարգացող և մրցունակ հարթակ, որտեղ ձևավորվում են ապագա ուժեղ շախմատիստները։
Ջերմորեն շնորհավորում ենք հաղթող քվանտականներին և նրանց ղեկավար Ավ. Աղամիրյանին ու մաղթում նորանոր նվաճումներ: Հ. Լ.