IB World School
О нас Menu
Поступление Расписание Контакты Онлайн школа
О нас
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека Поступление Расписание Контакты Онлайн школа
RU
AM EN
Вход login_arrow
Гимназия «Квант» Международный бакалавриат Документы и лицензии История Новости Объявления Награды Работа в школе Библиотека
Забыл
О школе News
×

Забыли пароль? Наш административный отдел с радостью поможет вам — пожалуйста, свяжитесь с ними.

Новости

Младшие квантовцы — достойные продолжатели победного пути старших…
05.05.2026

Младшие квантовцы — достойные продолжатели победного пути старших…

Четверо учащихся гимназии «Квант» стали призёрами первой Европейской математической олимпиады
01.05.2026

Четверо учащихся гимназии «Квант» стали призёрами первой Европейской математической олимпиады

Шахматная борьба завершилась победой гимназии «Квант».
01.04.2026

Шахматная борьба завершилась победой гимназии «Квант».

БЛЕСТЯЩАЯ ПОБЕДА УЧЕНИКОВ ГИМНАЗИИ «КВАНТ» НА КАВКАЗСКОЙ МАТЕМАТИЧЕСКОЙ ОЛИМПИАДЕ
21.03.2026

БЛЕСТЯЩАЯ ПОБЕДА УЧЕНИКОВ ГИМНАЗИИ «КВАНТ» НА КАВКАЗСКОЙ МАТЕМАТИЧЕСКОЙ ОЛИМПИАДЕ

СПОРТИВНЫЙ УСПЕХ УЧЕНИЦЫ ГИМНАЗИИ «КВАНТ» НА МЕЖДУНАРОДНОЙ АРЕНЕ...
21.03.2026

СПОРТИВНЫЙ УСПЕХ УЧЕНИЦЫ ГИМНАЗИИ «КВАНТ» НА МЕЖДУНАРОДНОЙ АРЕНЕ...

Две медали для Гимназии «Квант» на международном конкурсе InfO(1)Cup
18.02.2026

Две медали для Гимназии «Квант» на международном конкурсе InfO(1)Cup

Юбилейное заседание, посвящённое 100-летию Владимира Казахецяна
18.02.2026

Юбилейное заседание, посвящённое 100-летию Владимира Казахецяна

Владимир Казахецян: неутомимый искатель исторической истины
18.02.2026

Владимир Казахецян: неутомимый искатель исторической истины

22-я Международная Жаутыковская олимпиада
21.01.2026

22-я Международная Жаутыковская олимпиада

Когда квантовская сцена становится площадкой идей…
27.12.2025

Когда квантовская сцена становится площадкой идей…

ԵՐԲ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՄԻՏՔԸ ԿՅԱՆՔ ՓՐԿԵԼՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՆՁՆՈՒՄ...

30.06.2026
ԵՐԲ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՄԻՏՔԸ ԿՅԱՆՔ ՓՐԿԵԼՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՆՁՆՈՒՄ...

Գիրքը, ստեղծագործ միտքը և բարեգործությունը տարիներ շարունակ եղել են «Քվանտ» վարժարանի կրթական ու արժեհամակարգային միջավայրի անբաժան ուղեկիցները։ Իսկ երբ այս արժեքները համադրվում են մեկ նախաձեռնության շուրջ, ծնվում է մի գաղափար, որը ոչ միայն գեղեցկացնում է քվանտական առօրյան, այլև դառնում է մարդասիրության, համախմբվածության և հասարակական պատասխանատվության խոսուն օրինակ։ «Քվանտ» վարժարանի հիմնադիր դպրոցում արդեն տարիներ շարունակ ձևավորվել է գեղեցիկ և խորապես խորհրդանշական ավանդույթ։ Գրքի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում սովորողները սեփական ձեռքերով պատրաստում են ինքնատիպ գրքեր, որոնք ներկայացվում են «Գիրքն անգին է» ցուցահանդես-վաճառքին։ Նախաձեռնությունը սկիզբ է առել 2019 թվականին և ժամանակի ընթացքում դարձել է վարժարանի սպասված, ամենաջերմ ու ամենաբարի միջոցառումներից մեկը։ Այս նախաձեռնության հիմքում միայն գրքի հանդեպ սերը չէ։ Այն իր մեջ միավորում է ընթերցասիրությունը, ստեղծագործական աշխատանքը, ընտանեկան ներգրավվածությունը, մանկական երևակայությունն ու մեկ ուրիշին օգտակար լինելու ազնիվ պատրաստակամությունը։ Պատրաստված յուրաքանչյուր գիրք փոքրիկ քվանտականի մտքի, ջանքի, խնամքի և սրտի արտահայտությունն է։ Ս.թ. փետրվարի 19-ին «Քվանտ» վարժարանի դահլիճում կրկին տիրում էր տոնական, ջերմ և ոգեշնչող մթնոլորտ։ Օրը առավել խորհրդանշական էր, քանի որ փետրվարի 19-ը նաև Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Միջոցառման ընթացքում ներկաներին ուղեկցում էին Թումանյանի լուսավոր աշխարհը, նրա ստեղծագործությունների սիրելի հերոսները, իմաստուն խոսքն ու բարության անսպառ շունչը։ Այս տարի փոքրիկ քվանտականները պատրաստել էին շուրջ 500 գիրք։ Ցուցահանդես-վաճառքի ներկայացված գրքերը սպառվեցին անհավատալի արագությամբ՝ ընդամենը մի քանի ժամում։ Այս փաստը լավագույնս վկայում է այն մեծ վստահության, ջերմության և միասնականության մասին, որով քվանտական համայնքը տարիներ շարունակ աջակցում է բարի նպատակ ունեցող նախաձեռնություններին։ Միջոցառման իրական արժեքը, սակայն, առավել խորն է։ Գրքերի վաճառքից գոյացած ողջ հասույթը, ինչպես ամեն տարի, ուղղվում է բարեգործության՝ ևս մեկ անգամ վերահաստատելով բարեգործ քվանտականի բարի համբավը։ Այս տարի «Գիրքն անգին է» ցուցահանդես-վաճառքի արդյունքում հավաքվել է 1,375,000 ՀՀ դրամ: Որոշվել է ողջ գումարը փոխանցել 2-ամյա Ռոբերտի բուժման նպատակով։ Փոքրիկ Ռոբերտն այժմ քաղցկեղի դեմ ծանր պայքար է մղում, և այս աջակցությունը կարևոր ներդրում է արտերկրում նրա բուժման կազմակերպման գործում։ Հատկապես հուզիչ է գիտակցել, որ երեխաների ձեռքերով ստեղծված գրքերը, նրանց երևակայությունը, աշխատանքն ու սերը վերածվում են իրական օգնության՝ ուղղված մեկ այլ երեխայի կյանքի և առողջության համար պայքարին։ Սա այն դեպքերից է, երբ կրթությունը դուրս է գալիս դասասենյակի սահմաններից և դառնում կյանքի դաս։ Երեխաները սովորում են, որ գիրքը կարող է լինել ոչ միայն գիտելիքի, մշակույթի և երևակայության աղբյուր, այլև բարության կամուրջ։ Նրանք տեսնում են, որ իրենց ձեռքերով ստեղծված փոքրիկ աշխատանքը կարող է մեծ նշանակություն ունենալ մեկ այլ ընտանիքի համար, կարող է հույս պարգևել, ուժ տալ և դառնալ կյանքի համար մղվող պայքարի մի մասնիկ։ «Գիրքն անգին է» նախաձեռնությունը ևս մեկ անգամ փաստում է, որ «Քվանտ» վարժարանում կրթությունը դիտարկվում է ոչ միայն որպես գիտելիք փոխանցելու գործընթաց, այլև որպես արժեքներ ձևավորելու ճանապարհ։ Այստեղ երեխաները սովորում են ստեղծել, մտածել, կարդալ, զգալ, օգնել և պատասխանատվություն կրել։ Հենց այդ ամենի համադրությունն է ձևավորում ոչ միայն լավ աշակերտ, այլև հոգատար, գիտակից և մարդասեր անհատ։ Շնորհակալություն «Քվանտ» վարժարանի հիմնադիր դպրոցի սաներին, նրանց ծնողներին, ուսուցիչներին և ողջ համայնքին՝ այս ջերմ, ազնիվ ու կարևոր նախաձեռնության համար։ Ռոբերտի կողքին կանգնելու այս քայլը ևս մեկ անգամ վկայում է, որ համախմբված բարությունը կարող է իրական հույս դառնալ։ Երբ միտքն ու հոգին ներդաշնակորեն համադրվում են, ծնվում է ոչ միայն ընտիր գաղափար, այլև բարի գործ, որը կարող է լուսավորել մեկ երեխայի կյանքի ճանապարհը։ Հ. Լ.

footer_logo
О нас
Поступление
Расписание
Онлайн школа

Свяжитесь с нами

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationЕреван, Багратуняц 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College