9-классники гимназии "Квант" не уступают своим старшим друзьям, следуя их блестящему примеру на международной арене. ...
Парад славных побед студентов Квантового колледжа продолжается. ...
У олимпийских квантовцев нет ни минуты покоя: они никогда не довольствуются достигнутыми достижениями, работают с велича...
Жаркое лето не могло удержать квантовцев от олимпийских гонок. Ярким свидетельством этого является 63-я Международная ма...
Подведение итогов работ за 2021-22 учебный год, степень эффективности деятельности гимназии оцениваются в Агавнадзорском...
Космос, технологии, наука, искусство и музыка: Starmus представляет программу Всемирного фестиваля, который пройдет в Ар...
Գրքի տոնին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք էր կազմակերպված «Քվանտ» վարժարանում:
Ս.թ. փետրվարի 19-ին «Քվանտ» վարժարանի դահլիճում տեղի ունեցավ հիմնադիր դպրոցի կազմակերպած բազմաշերտ ու հետաքրքիր միջոցառումը:
Քանի որ օրը թումանյանական էր, միջոցառման հյուրերին ներկայացրին ամենայն հայոց բանաստեղծի խոսքերով գրված գեղեցիկ երգ, որոնցից մեկի խոսքերի և երաժշտության հեղինակը Հովհ. Թումանյանն է, ու աշխույժ լիցք հաղորդեցին ներկաներին:
Միջոցառման առաջին մասը ուներ «Կենդանի գիրք» խորագիրը:
Դահլիճում ներկա աշակերտներից ու հյուրերից ձևավորվեցին մի քանի խմբեր, որոնք հերթով անցան տարբեր սեղանների մոտով: Յուրաքանչյուր սեղանի մոտ 5-ական րոպե կանգնելով՝ նրանք դիտեցին հետաքրքիր փորձեր (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, երաժշտություն, կերպարվեստ), որոնք ներկայացրին վարժարանի հմուտ մասնագետները՝ հանդես գալով որպես «կենդանի գիրք»: Ուշագրավն այն էր, որ վարժարանի բարձրակարգ մասնագետների հետ կրտսեր քվանտականների համար փորձեր արեցին նաև ավագ դասարաններում սովորող օլիմպիական քվանտականներից, որոնք հայտնի են միջազգային ասպարեզում իրենց օլիմպիական հաղթարշավով:
Միջոցառմանը ներկա էին ծնողներ, ուսուցիչներ, հյուրեր: Թե´ մեծերը, թե´ փոքրիկները չափազանց տպավորված էին. մեկը մյուսից հետաքրքիր փորձերը և իրենց համար անհայտ աշխարհների բացահայտումը նոր ոգևորությամբ համակեց բոլորին: Հ. Լ.