The parade of glorious victories of Quantum college students continues. ...
The hot summer could not keep the Quantum team from the Olympic races. A vivid proof of this is the 63rd International M...
Olympic Quantum athletes do not have a moment of peace: they are never satisfied with the achievements they have achieve...
Summing up the results of the work for the 2021-22 academic year, the degree of effectiveness of the collage is evaluat...
Space, technology, science, art and music: Starmus presents the program of the World Festival to be held in Armenia…...
From the 56th Mendeleev International Chemistry Olympiad Leonid Asatryan , the student of the college, one of the two yo...
The Quantum College attaches great importance to cooperation not only with reputable international organizations in the ...
Քվանտականներն այսուհետ հայրենասիրության կենդանի դասեր կսերտեն՝ ոգեշնչվելով վարժարանի հայրենանվեր ու քաջարի շրջանավարտներ...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք հայոց լեզվի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, ռուսաց լեզվի, պատմության, ա...
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացված է ամառային քննաշրջանի ժամանակացույցը։...
Գրքի տոնին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք էր կազմակերպված «Քվանտ» վարժարանում:
Ս.թ. փետրվարի 19-ին «Քվանտ» վարժարանի դահլիճում տեղի ունեցավ հիմնադիր դպրոցի կազմակերպած բազմաշերտ ու հետաքրքիր միջոցառումը:
Քանի որ օրը թումանյանական էր, միջոցառման հյուրերին ներկայացրին ամենայն հայոց բանաստեղծի խոսքերով գրված գեղեցիկ երգ, որոնցից մեկի խոսքերի և երաժշտության հեղինակը Հովհ. Թումանյանն է, ու աշխույժ լիցք հաղորդեցին ներկաներին:
Միջոցառման առաջին մասը ուներ «Կենդանի գիրք» խորագիրը:
Դահլիճում ներկա աշակերտներից ու հյուրերից ձևավորվեցին մի քանի խմբեր, որոնք հերթով անցան տարբեր սեղանների մոտով: Յուրաքանչյուր սեղանի մոտ 5-ական րոպե կանգնելով՝ նրանք դիտեցին հետաքրքիր փորձեր (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, երաժշտություն, կերպարվեստ), որոնք ներկայացրին վարժարանի հմուտ մասնագետները՝ հանդես գալով որպես «կենդանի գիրք»: Ուշագրավն այն էր, որ վարժարանի բարձրակարգ մասնագետների հետ կրտսեր քվանտականների համար փորձեր արեցին նաև ավագ դասարաններում սովորող օլիմպիական քվանտականներից, որոնք հայտնի են միջազգային ասպարեզում իրենց օլիմպիական հաղթարշավով:
Միջոցառմանը ներկա էին ծնողներ, ուսուցիչներ, հյուրեր: Թե´ մեծերը, թե´ փոքրիկները չափազանց տպավորված էին. մեկը մյուսից հետաքրքիր փորձերը և իրենց համար անհայտ աշխարհների բացահայտումը նոր ոգևորությամբ համակեց բոլորին: Հ. Լ.