9-классники гимназии "Квант" не уступают своим старшим друзьям, следуя их блестящему примеру на международной арене. ...
Парад славных побед студентов Квантового колледжа продолжается. ...
У олимпийских квантовцев нет ни минуты покоя: они никогда не довольствуются достигнутыми достижениями, работают с велича...
Жаркое лето не могло удержать квантовцев от олимпийских гонок. Ярким свидетельством этого является 63-я Международная ма...
Подведение итогов работ за 2021-22 учебный год, степень эффективности деятельности гимназии оцениваются в Агавнадзорском...
Космос, технологии, наука, искусство и музыка: Starmus представляет программу Всемирного фестиваля, который пройдет в Ар...
Գիրքն ու բարեգործությունը քվանտականի մշտական ուղեկիցներն են, իսկ երբ այդ երկուսը համադրվում են, ծնունդ է առնում հիանալի գաղափարը, որն արդեն տարիներ շարունակ տոնական տրամադրություններով, ջերմ ու բարի հույզերով համակում է բոլորին։
2019 թվականին «Քվանտ» վարժարանում սկիզբ դրվեց գեղեցիկ մի նախաձեռնության: Դրա շրջանակում հիմնադիր դպրոցի սովորողները մեծ խնամքով ու խանդավառությամբ պատրաստում են գրքեր՝ դրանով ցույց տալով իրենց նվիրումը գրքին ու գրականությանը: Միջոցառումը, սակայն, ավելի է արժևորվում նրանով, որ փոքրիկ քվանտականները կազմակերպում են ցուցահանդես-վաճառք, վաճառում իրենց իսկ ձեռքով պատրաստած գրքերը և ողջ հասույթը տրամադրում բարեգործության՝ վերահաստատելով բարեգործ քվանտականի բարի համբավը։
Այս տարի փոքրիկ քվանտականները պատրաստել էին շուրջ 500 գիրք։ Վաճառքն ուղեկցվեց ցերեկույթով, որին ներկա էին դպրոցի աշակերտները, ծնողները, ուսուցչական կազմը, հյուրեր։ Քանի որ այդ օրը նաև Հովհ․ Թումանյանի ծննդյան օրն է, միջոցառման ողջ ընթացքում բոլորին ուղեկցում էին հանճարեղ լոռեցու բարի ժպիտը, մարգարեական խոսքերը, նրա ստեղծագործությունների հերոսները։
Գրքերի վաճառքից գոյացած ողջ գումարը՝ 1 միլիոն չորս հարյուր քառասունվեց հազար դրամ, այս տարի ևս կտրամադրվի բարեգործության։
Ուշագրավ է այն, որ ցուցահանդես-վաճառքի մի քանի հարյուրի հասնող գրքերը սպառվեցին անհավատալի արագությամբ՝ ընդամենը մի քանի ժամում:
Ուզում ենք հավատալ, որ փոքրիկ քվանտականների այս կարևոր նախաձեռնությունը կծառայի իր նպատակին՝ փոքր-ինչ մեղմելով տունն ու հայրենիքը կորցրած մեր հայրենակիցների ցավը, հոգսը ու փայլուն օրինակ դառնալով նաև այլոց համար: Հ․Լ․