9-классники гимназии "Квант" не уступают своим старшим друзьям, следуя их блестящему примеру на международной арене. ...
Парад славных побед студентов Квантового колледжа продолжается. ...
У олимпийских квантовцев нет ни минуты покоя: они никогда не довольствуются достигнутыми достижениями, работают с велича...
Жаркое лето не могло удержать квантовцев от олимпийских гонок. Ярким свидетельством этого является 63-я Международная ма...
Подведение итогов работ за 2021-22 учебный год, степень эффективности деятельности гимназии оцениваются в Агавнадзорском...
Космос, технологии, наука, искусство и музыка: Starmus представляет программу Всемирного фестиваля, который пройдет в Ар...
Քվանտականները փայլում են ոչ միայն գիտական-կրթական, այլև մարզական տարբեր միջոցառումների ժամանակ՝ հաստատելով այն միտքը, որ առողջ միտք ունեցողը առողջ է նաև մարմնով:
Ս. թ. ապրիլի 26-ին մեկնարկեց «Մեկ ձայն» ասոցիացիայի կազմակերպած «Մեկ ձայն» վոլեյբոլի գավաթի առաջնությունը, որը համախմբել էր ասոցիացիայի 11 անդամ դպրոցների սաներին, այդ թվում՝ քվանտական պատանիներին: Մասնակիցները հանդես եկան տարիքային երկու խմբերում՝ ցուցադրելով մարզական բարձր պատրաստվածություն և թիմային անկոտրում ոգի: Միջոցառումն անցկացվեց «Այբ» դպրոցի մարզադահլիճում:
Առաջնության հիմնական նպատակը դպրոցականների շրջանում թիմային աշխատանքի, առողջ մրցակցության և համագործակցության արժեքների խրախուսումն էր:
Բոլոր խաղերը անաչառ վարեցին և կանոնակարգեցին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի արհեստավարժ մրցավարները: Հենց դրա շնորհիվ էլ մրցաշարն անցավ լարված ու հետաքրքիր մթնոլորտում: Արդար մրցակցության պայմաններում արձանագրվեցին հաղթող թիմեր: 10–12-րդ դասարանների մրցաշարում, ուժեղ մրցակիցներին հաղթելով, առաջին տեղ գրավեց «Քվանտ» վարժարան-ի թիմը՝ մեկ անգամ ևս վերահաստատելով այն կարևոր միտքը, որ իրական հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ են ոչ միայն անհատական ձեռքբերումներ, այլև թիմային աշխատանք, փոխադարձ աջակցություն և կարգապահություն:
Ջերմորեն շնորհավորում ենք հաղթող քվանտականներին և մաղթում նորանոր նվաճումներ: