Քվանտ վարժարանում շարունակաբար կարևորվում է աշակերտների և անձնակազմի անվտանգության ապահովումը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում ճիշտ և կազմակերպված գործելու կարողությունների զարգացումը։ Այդ նպատակով վարժարանում անցկացվեց ուսումնական վարժանք՝ երկրաշարժի պայմաններում գործողությունների մշակման թեմայով։
Վարժանքի սցենարի համաձայն՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով իրականացվեց տարրական դպրոցի աշակերտների կազմակերպված և անվտանգ տարհանում։ Աշակերտները, ուսուցիչների ուղեկցությամբ, արագ և կարգապահ կերպով դուրս բերվեցին շենքից՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։
Վարժանքի ընթացքում մոդելավորվեցին նաև հնարավոր արտակարգ իրավիճակներ։ Արձանագրվեցին երկու պայմանական տուժածներ․ նրանցից մեկը երկրորդ հարկում ստացել էր ոտքի վնասվածք, իսկ մյուսը՝ գլխի վնասվածք։ Տուժածներին ցուցաբերվեց առաջին բուժօգնություն, որից հետո իրականացվեց նրանց անվտանգ տեղափոխում։
Երկրաշարժի հետևանքով առաջացած պայմանական հրդեհի դեպքում իրականացվեցին հրդեհաշիջման համապատասխան գործողություններ՝ ապահովելով իրավիճակի արագ վերահսկում և վտանգի չեզոքացում։
Վարժանքի ավարտին դպրոցը ամբողջությամբ տարհանվեց, և կատարվեց իրականացված գործողությունների վերլուծություն։ Նշվեց, որ աշակերտներն ու անձնակազմը ցուցաբերեցին բարձր կազմակերպվածություն, պատասխանատվություն և պատրաստվածություն արտակարգ իրավիճակներում գործելու համար։
Քվանտ վարժարանը շարունակելու է նմանատիպ վարժանքների իրականացումը՝ ապահովելով անվտանգ կրթական միջավայր և ձևավորելով կյանքի համար կարևոր հմտություններ։