«Քվանտ» վարժարան

Երևան, Բագրատունյաց 23/2

Կայքը վերակառուցման փուլում է և որոշ բաժիններ լրացված չեն, ինչպես նաև որոշ տեղերում առկա են ռուսերեն գրառումներ։ Հայցում ենք մեր այցելուների ներողամտությունը։

Ընդունարան

+374 10 42 22 17

info@quantum.am
Տեղեկատու

+374 10 46-03-91

hr@quantum.am

Նորություններ

16.10.2019

ՄԱՅՐ ՀՈՂԻ ԿԱՆՉՈՎ՝ ՀԱՅՐԵՆԻՔ, ԿԱՐՈՏԻ ՀԵՏՔԵՐՈՎ՝ ՀԱՐԱԶԱՏ ԿՐԹՕՋԱԽ

«Քվանտ» վարժարանի շրջանավարտներից շատերը սովորում են աշխարհի մի շարք առաջատար համալսարաններում, արձանագրում են լրջագույն հաջողություններ, դառնում են իրենց ոլորտների մրցունակ մասնագետներ, բայց նրանց ամենամեծ առաքինություններից է այն, որ երբեք չեն մոռանում այն ճանապարհը, որով անցել են այդ հաջողություններին հասնելու ճանապարհին...

ԳՅՈՒՄՐԻՆ ԳՐԿԱԲԱՑ ԸՆԴՈՒՆԵՑ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻՆ

16.10.2019

ԳՅՈՒՄՐԻՆ ԳՐԿԱԲԱՑ ԸՆԴՈՒՆԵՑ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻՆ

«Քվանտ» վարժարանում մեծապես կարևորում են էքսկուրսիաները, և տարբեր դասարանների սովորողներ պարբերաբար լինում Հայաստանի՝ պատմամշակութային արժեք ներկայացնող վայրերում...

Միջոցառումներ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ, ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ...

24.12.2018

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ, ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ...

Մեր ժողովրդի պատմությանը քաջածանոթ լինելը, հաղթական էջերով հպարտանալը և պարտություններից դաս քաղելը կարևոր ու պատասխանատու քայլ է յուրաքանչյուր հայի համար...

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆ ՈՒ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ...

24.12.2018

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆ ՈՒ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ...

Յուրաքանչյուր հայի սրբազան պարտքն է լինել հայկական ձեռագրերի ամենամեծ պահոցում՝ Մատենադարանում...

Մեր վարժարանը

«Քվանտ» վարժարանը
Հայաստանի Հանրապետության

փորձարարական, ոչ պետական առաջին դպրոցն է, որն սկսել է գործել 1991թ. սեպտեմբերից (արտոնագիր հ. 001): Վարժարանի շրջանավարտներն ստանում են պետական ատեստատ: Այսօր վարժարանի շուրջ 50 դասարաններում սովորում է ավելի քան 800 աշակերտ: Վարժարանում գործում են տարրական (1-4-րդ), միջին (5-9-րդ) և ավագ (10-12-րդ) դասարաններ: Տարրական և միջին դասարաններում ուսումնական ծրագրերի հիմքում ընկած են պետական հանրակրթական դպրոցների համապատասխան ծրագրերը: Վարժարանի ավագ դասարաններում ուսուցումը տարվում է տարբերակված ծրագրերով` հետևյալ հոսքերով. ֆիզիկամաթեմատիկական, քիմիակենսաբանական, պատմաբանասիրական, տնտեսագիտական, Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիր, ընդ որում առաջին չորս հոսքերը գործում են 10-րդ դասարանից սկսած, իսկ հինգերորդ` միջազգային հոսքը` 11-րդ դասարանից սկսած:

Ուսումնական ծրագրերը կազմված են միջնակարգ կրթության ծրագրերի հիման վրա այնպես, որ աշակերտը լրիվ միջնակարգ կրթություն ստանալուն զուգահեռ պատրաստվի նախընտրած բուհի ընդունելության քննություններին: