«Քվանտ» վարժարան

Երևան, Բագրատունյաց 23/2

Ընդունարան

+374 10 42 22 17

info@quantum.am
Տեղեկատու

+374 10 46-03-91

info@quantum.am

Օժտված երեխաների մրցույթ

Սկսած 1996 թ.-ից՝ վարժարանում հիմք դրվեց մի նախաձեռնության, որը հետագայում ծավալվեց և վերածվեց գեղեցիկ ավանդույթի. խոսքը օժտված երեխաների մրցույթի մասին է: Այն անցկացվում է «Քվանտ» վարժարանի և Երևանի պետական համալսարանի համատեղ ջանքերով:

Մրցույթի նպատակը օժտված երեխաներ հայտնաբերելն ու նրանց հետագա ուսումը հովանավորելն է: Մրցույթին կարող են մասնակցել հանրապետության ցանկացած մարզից՝ 6, 7, 8, 9 -րդ դասարաննցիներ: Այն անցկացվում է մաթեմատիկա առարկայից, երկու փուլով՝ գրավոր և բանավոր: 

Մրցութային հանձնաժողովը կազմվում է ԵՊՀ և «Քվանտի» առաջատար մասնագետներից:

Հետաքրքիր օրինաչափություն է նկատվում. մրցույթի ընթացքում հաճախ հաղթում են ոչ միայն Երևանի` լավագույն ավանդույթներ ունեցող դպրոցների աշակերտները, այլև հանրապետության շրջաններից եկած պատանիները:

Մրցույթի հաղթողներին հնարավորություն կտրվի նոր ուսումնական տարում՝ սեպտեմբերից  անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորելու վարժարանում, ինչպես նաև Միջազգային բակալավրիատի համակարգում (IB Diploma Programme):

Մրցույթում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները կարժանանան կրթաթոշակի (ամսական՝ մինչև 50 000 դրամ) կամ միանվագ պարգևի: Մաթեմատիկայի օլիմպիադայի մարզային և հանրապետական փուլերում դիպլոմ ստացած աշակերտներին կտրվեն առանձին արտոնություններ:

Մրցույթում հաղթած երեխաներից շատերը հետագայում համալրում են վարժարանի օլիմպիական խմբակները և հաջողությամբ հանդես են գալիս ինչպես հանրապետական այնպես էլ միջազգային օլիմպիադաներում: Հետագայում նրանց մեծ մասը ուսումը շարունակում է աշխարհի առաջատար համալսարաններում (նրանց  ցուցակը գտնվում է այս էջի աջ մասում):

Վարժարանում, սկսած 10-րդ դասարանից, ուսուցումն իրականացվում է չորս ՝ ֆիզիկամաթեմատիկական, քիմիակենսաբանական, տնտեսագիտական, հումանիտար հոսքերով,  իսկ 11-րդ դասարանում ավելանում է նաև հինգերորդ՝ միջազգային ((Միջազգային բակալավրիատի (ՄԲ),մանրամասն այստեղ...) հոսքը: Վարժարանի միջազգային հոսքում ուսուցումն  իրականացվում է ՄԲ «Դիպլոմա» ծրագրով. հայագիտական առարկաները ուսուցանվում են հայերենով, իսկ  4 առարկայական խմբեր՝  անգլերենով: ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտն իր ավարտական վկայականի գնահատականների հիման վրա կարող է առանց քննության ընդունվել աշխարհի առաջատար մի շարք համալսարաններ: