«Քվանտ» վարժարան

Երևան, Բագրատունյաց 23/2

Ընդունարան

+374 10 42 22 17

info@quantum.am
Տեղեկատու

+374 10 46-03-91

info@quantum.am

ՔՎԱՆՏԱԿԱՆ ԳՐՔԱՍԵՐՆԵՐԻ ԱԿՈՒՄԲՆ ԱՐԴԵՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է...

ՔՎԱՆՏԱԿԱՆ ԳՐՔԱՍԵՐՆԵՐԻ ԱԿՈՒՄԲՆ ԱՐԴԵՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է... 12/10/2018

ՔՎԱՆՏԱԿԱՆ ԳՐՔԱՍԵՐՆԵՐԻ ԱԿՈՒՄԲՆ ԱՐԴԵՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է...

Անհատի ձևավորման գործում «Քվանտ» վարժարանի ուսուցիչները մշտապես կարևորել են գրքի և գրականության դերը: Այդ ուղղությամբ պարբերաբար կատարվել և կատարվում են տարաբնույթ միջոցառումներ՝ հանդիպումներ գրողների հետ, գրքերի քննարկումներ...
«Քվանտ» վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Հ․ Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց գրքի քննարկում, որը տեղի ունեցավ ս․թ․ նոյեմբերի 24-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում։ Հանդիպման համար ընտրվել էր 20-րդ դարի հայ արձակի ինքնատիպ ներկայացուցիչներից մեկի՝ Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» ստեղծագործությունը։ Միջոցառման բացառիկությունն այն էր, որ մասնակիցների անմիջականությունը և անկաշկանդությունը ապահովելու համար գրքի քննարկումը կազմակերպվեց վարժարանից դուրս և մասնակցեցին ինչպես տարբեր դասարանների աշակերտները, այնպես էլ այլ առարկաներ դասավանդող, բայց գրքին ծանոթ ուսուցիչներ, ծնողներ․․․ Հենց սկզբից ծավալվեց անկեղծ ու անմիջական քննարկում, որի ընթացքում հետաքրքիր մեկնաբանություններ հնչեցին թե´ երեխաների, թե´ ուսուցիչների կողմից: Անդրադարձ կատարվեց վիպակում ներկայացված ժամանակաշրջանի առանձնահատկություններին, մարդկանց հոգեբանությանը: Խոսվեց նաև գլխավոր հերոսի մտորումների մասին, որոնք այնքան շատ ու արժեքավոր են, որ այսօրվա ընթերցողին էլ սովորեցնում են ապրել:  
Քննարկումը իրենց պատվելի ներկայությամբ արժևորել էին նաև Վարդգես Պետրոսյանի կինը՝ Էմմա Մակարյանը, դուստրը՝ Արմինե Պետրոսյանը: Արձակագրի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ իրենց կարևոր ու բացառիկ դիտարկումներով նրանք էլ ավելի ամբողջական դարձրին միջոցառումը:
Հիանալի հնարավորություն կարճ ժամանակով կտրվելու առօրյա մրցավազքից և նավելու գրականության անեզր օվկիանում․․․
Հարկ ենք համարում արձանագրել, որ այս քննարկմամբ տրվեց քվանտական գրքասերների ակումբի աշխատանքների մեկնարկը: Այսուհետ քվանտականները հնարավորություն կունենան յուրաքանչյուր ամսվա ընթացքում կարդալու նախապես հայտարարված գիրքը և մասնակիցը դառնալու բացառիկ քննարկումների: Ակումբի շրջանակներում պարբերաբար քննարկումներ կծավալվեն նաև գրականությանը վերաբերող տարբեր խնդիրների վերաբերյալ:

Վերադարձ ցուցակին