ՀՀ առաջին ոչ պետական փորձարարական դպրոցը։
Ուսուցման երեք մակարդակ՝ տարրական, միջին և ավագ դպրոց։
«Քվանտ» վարժարանը հիմնադրվել է 1991 թվականին որպես Հայաստանի առաջին ոչ պետական փորձարարական դպրոցը։ Առաջին ուսումնական տարում դպրոցը ունեցել է 49 աշակերտ, 17 ուսուցիչ և 21 շրջանավարտ՝ զբաղեցնելով մոտ 400 քմ տարածք։
«Քվանտ» վարժարանն այսօր ունի մոտ 1000 աշակերտ, ավելի քան 3000 շրջանավարտ, 60 դասարան, 100+ ուսուցիչ, որոնց թվում՝ Հայաստանի տարբեր բուհերում դասախոսող գիտ․ թեկնածուներ և դոկտորներ։
«Քվանտ» վարժարանի կրթական համակարգում գործում է երեք մակարդակ՝ տարրական, միջին, ավագ դպրոց:
Բոլոր մակարդակներում ուսուցումն իրականացվում է հայերենով, «Քվանտ» վարժարանի հեղինակային ծրագրերով՝ բացառությամբ ՄԲ Դիպլոմա ծրագրի, որի ուսուցումն իրականացվում է անգլերեն։
հիմք և հենք․ գիտելիքի, մտածողության, ուսուցման մշակույթ
հիմնավոր ուսուցում, կողմնորոշված և գիտակցված ընտրություն
տարբերակված ծրագրեր․ մասնագիտացված կրթություն և համալսարանական պատրաստվածություն
2011 թվականից «Քվանտ»- ը IB անդամ է և իրավունք է ստանձնել իրականացնելու Դիպլոմա ծրագիրը։ 2021 թվականի հոկտեմբերին ՄԲ փորձագետների կողմից «Քվանտ»-ի՝ այս ոլորտում տասնամյա արդյունավետ գործունեությունը արժանացել է ամենաբարձր գնահատականի։
Ավագ դասարաններում ուսուցումը իրականացվում է տարբերակված ծրագրերով՝ հետևյալ ուղղություններով՝
• Անվճար ուսուցում բոլոր առարկաների օլիմպիական խմբակներում
• Անվճար դասապատրաստման խմբեր 5-12 դասարանների համար
Հետազոտությունը կրթության կարևոր բաղադրիչ է, որը խթանում է սովորողի գիտական, մտածողությունը, զարգացնում է տեսական և կիրառական գիտելիքները, ձևավորում է նախագծային մոտեցում։
Իրական նախագծեր և լուրջ արդյունքներ գիտական ղեկավարի հետ
• վերլուծական միտք
• քննական մտածողություն
• հմտությունների զարգացում
• փորձի գործարկում
Ուսումնական տարվա ընթացքում աշակերտը
• ընտրում է հետազոտության աշխատանքի թեմա որևէ առարկայից
• գիտական ղեկավարի օգնությամբ և ուղղորդմամբ կատարում է այն
• պաշտպանում է համապատասխան առարկայական հանձնաժողովի առաջ։
• Պաշտպանությունից հետո ընտրվում են լավագույն աշխատանքները
• Արժեքավոր մրցանակներով պարգևատրվում են դրանց հեղինակներն ու նրանց ուսուցիչները
• Լավագույն հետազոտականները հրատարակվում են
«Քվանտ» վարժարանի լավագույն հետազոտական աշխատանքների ամենամյա ժողովածուում
Հետազոտական աշխատանքները հաճախ ղեկավարում են միջազգային ճանաչում ունեցող գիտնականները։
Հոտի տարբերակում ԱԲ միջոցով — 4-րդ մրցանակային տեղ ISEF Regeneron միջազգային մրցույթի Embedded Systems անվանակարգում։
Հիմնադրման օրվանից «Քվանտ»-ը համագործակցում է միջազգային գիտական, կրթական մի շարք կազմակերպությունների հետ, Ֆունդամենտալ ֆիզիկայի միջերկրյածովյան ինստիտուտի հիմնադիր անդամ է։
Մեր շրջանավարտները սովորում են աշխարհի առաջատար համալսարաններում՝ Օքսֆորդ, Քեմբրիջ, MIT, Սթենֆորդ, UCL և այլն։ Ուսման ընթացքում նրանցից շատերը համալրում են այդ համալսարանների լավագույն ուսանողների և շրջանավարտների շարքերը։





Մրցույթներ, մշակութային և սպորտային միջոցառումներ, արշավներ և նախաձեռնություններ

.jpg)



.jpg)








Դասարանների միջև մրցույթ-ցուցահանդես՝ մշակույթների ներկայացմամբ։
Արվեստ՝ երաժշտություն, պար, բանաստեղծություն՝ ամփոփիչ գալա համերգով։
Գրքերի ցուցահանդես-վաճառք՝ հասույթի բարեգործական ուղղվածությամբ
Մեդիա գրագիտություն՝ աշակերտ-ուսուցիչ մոդելի ուսուցմամբ
ՆԶՊ դասերը վարժարանի «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում։
Թիմային փորձ, ինքնուրույնություն և ազգային արժեքներ։
Միցե՛ք մեզ, և գիտելիքն ու հաղթանակը կուղեկցեն ձեզ։