IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM
RU EN
Մուտք login_arrow
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Quantum College
Հիմնադրված՝ 1991թ. սեպտեմբեր (արտոնագիր №001)

«Քվանտ» վարժարան

ՀՀ առաջին ոչ պետական փորձարարական դպրոցը։
Ուսուցման երեք մակարդակ՝ տարրական, միջին և ավագ դպրոց։

1991
Հիմնադրման տարի
3000+
Շրջանավարտ
~1000
Աշակերտ
60
Գործող առկա ուսուցմամբ դասարաններ
100+
Ուսուցիչ
IB
Դիպլոմային ծրագիր

Մեր մասին

«Քվանտ» վարժարանը հիմնադրվել է 1991 թվականին որպես Հայաստանի առաջին ոչ պետական փորձարարական դպրոցը։ Առաջին ուսումնական տարում դպրոցը ունեցել է 49 աշակերտ, 17 ուսուցիչ և 21 շրջանավարտ՝ զբաղեցնելով մոտ 400 քմ տարածք։

«Քվանտ» վարժարանն այսօր ունի մոտ 1000 աշակերտ, ավելի քան 3000 շրջանավարտ, 60 դասարան, 100+ ուսուցիչ, որոնց թվում՝ Հայաստանի տարբեր բուհերում դասախոսող գիտ․ թեկնածուներ և դոկտորներ։

1991 Այսօր
Աշակերտներ
49
~1000
Ուսուցիչներ
17
100+
Շրջանավարտներ
21
3000+
Quantum students

Կրթական համակարգ

«Քվանտ» վարժարանի կրթական համակարգում գործում է երեք մակարդակ՝ տարրական, միջին, ավագ դպրոց:
Բոլոր մակարդակներում ուսուցումն իրականացվում է հայերենով, «Քվանտ» վարժարանի հեղինակային ծրագրերով՝ բացառությամբ ՄԲ Դիպլոմա ծրագրի, որի ուսուցումն իրականացվում է անգլերեն։

1-4

Տարրական դպրոց

հիմք և հենք․ գիտելիքի, մտածողության, ուսուցման մշակույթ

5-9

Միջին դպրոց

հիմնավոր ուսուցում, կողմնորոշված և գիտակցված ընտրություն

10-12

Ավագ դպրոց

տարբերակված ծրագրեր․ մասնագիտացված կրթություն և համալսարանական պատրաստվածություն

Միջազգային Բակալավրիատ (IB- International Baccalaureate)

2011 թվականից «Քվանտ»- ը IB անդամ է և իրավունք է ստանձնել իրականացնելու Դիպլոմա ծրագիրը։ 2021 թվականի հոկտեմբերին ՄԲ փորձագետների կողմից «Քվանտ»-ի՝ այս ոլորտում տասնամյա արդյունավետ գործունեությունը արժանացել է ամենաբարձր գնահատականի։

ՄԲ (IB- International Baccalaureate) Դիպլոմա ծրագրի անդամ Անդամ 2011 թվականից 2021 IB Evaluation - Ամենաբարձր գնահատական
IB World School

Հոսքային կրթություն

Ավագ դասարաններում ուսուցումը իրականացվում է տարբերակված ծրագրերով՝ հետևյալ ուղղություններով՝

Ֆիզիկա-մաթեմատիկական (10-րդ դասարանից) քիմիա-կենսաբանական (10-րդ դասարանից) պատմական-հումանիտար (10-րդ դասարանից) տնտեսագիտական (10-րդ դասարանից) ՄԲ (IB- International Baccalaureate) Դիպլոմա ծրագիր (11-րդ դասարանից)

Օլիմպիական դպրոց՝ հաղթանակի դարբնոց

• Անվճար ուսուցում բոլոր առարկաների օլիմպիական խմբակներում
• Անվճար դասապատրաստման խմբեր 5-12 դասարանների համար

Հիմնական ձեռքբերումներ

  • 1992 թվականից — ակտիվ մասնակցություն օլիմպիադաներին
  • 1997-1998 — քաղաքային/մարզային փուլերի առաջատարներ
  • 2005 — առաջին ոսկե մեդալը Ինֆորմատիկայի համաշխարհային օլիմպիադայից
  • 2021 — 23 մեդալ (5 ոսկե, 10 արծաթե, 8 բրոնզե)
Olympiad winners

Հետազոտություն և գիտություն

Հետազոտությունը կրթության կարևոր բաղադրիչ է, որը խթանում է սովորողի գիտական, մտածողությունը, զարգացնում է տեսական և կիրառական գիտելիքները, ձևավորում է նախագծային մոտեցում։

Research

Հետազոտական աշխատանք

Իրական նախագծեր և լուրջ արդյունքներ գիտական ղեկավարի հետ
• վերլուծական միտք
• քննական մտածողություն
• հմտությունների զարգացում
• փորձի գործարկում


Պարտադիր է 5-ից 11-րդ դասարանների բոլոր աշակերտների համար

Ուսումնական տարվա ընթացքում աշակերտը
• ընտրում է հետազոտության աշխատանքի թեմա որևէ առարկայից
• գիտական ղեկավարի օգնությամբ և ուղղորդմամբ կատարում է այն
• պաշտպանում է համապատասխան առարկայական հանձնաժողովի առաջ։


Մրցանակային ֆոնդ և պարգևներ

• Պաշտպանությունից հետո ընտրվում են լավագույն աշխատանքները
• Արժեքավոր մրցանակներով պարգևատրվում են դրանց հեղինակներն ու նրանց ուսուցիչները
• Լավագույն հետազոտականները հրատարակվում են «Քվանտ» վարժարանի լավագույն հետազոտական աշխատանքների ամենամյա ժողովածուում


Գիտնականներ և փորձագետներ

Հետազոտական աշխատանքները հաճախ ղեկավարում են միջազգային ճանաչում ունեցող գիտնականները։


2020 - ԱԲ նախագիծ

Հոտի տարբերակում ԱԲ միջոցով — 4-րդ մրցանակային տեղ ISEF Regeneron միջազգային մրցույթի Embedded Systems անվանակարգում։

IT

Տեղեկատվական տեխնոլոգիաներ և կրթական նորարարություն

  • 1997 թվականից — բազմաթիվ IT ծրագրեր դպրոցում
  • Վիրտուալ ֆիզիկայի և թվային մաթեմատիկայի լաբորատորիաներ
  • Հրատարակված ավելի քան 50 ավանդական և էլեկտրոնային դասագրքեր
  • Էլեկտրոնային ուսուցողական նյութեր ստեղծված (7-9 դասարաններ)

Միջազգային կապեր և գործընկերներ

Հիմնադրման օրվանից «Քվանտ»-ը համագործակցում է միջազգային գիտական, կրթական մի շարք կազմակերպությունների հետ, Ֆունդամենտալ ֆիզիկայի միջերկրյածովյան ինստիտուտի հիմնադիր անդամ է։
Մեր շրջանավարտները սովորում են աշխարհի առաջատար համալսարաններում՝ Օքսֆորդ, Քեմբրիջ, MIT, Սթենֆորդ, UCL և այլն։ Ուսման ընթացքում նրանցից շատերը համալրում են այդ համալսարանների լավագույն ուսանողների և շրջանավարտների շարքերը։

«Քվանտը» միակ դպրոցն է Հայաստանում, որը Քեմբրիջի գնահատման կենտրոնից ստացել է բացառիկ իրավունք՝ անցկացնելու Օքսֆորդի և Քեմբրիջի ընդունելության քննություններ։
Oxford
Cambridge
MIT
Stanford
UCL
UNESCO
Mediterranean Institute
Logo

Դպրոցական առօրյան

Մրցույթներ, մշակութային և սպորտային միջոցառումներ, արշավներ և նախաձեռնություններ

Էթնիկ ցուցահանդես

Դասարանների միջև մրցույթ-ցուցահանդես՝ մշակույթների ներկայացմամբ։

Տաղանդների որոնում

Արվեստ՝ երաժշտություն, պար, բանաստեղծություն՝ ամփոփիչ գալա համերգով։

Բարեգործություն

Գրքերի ցուցահանդես-վաճառք՝ հասույթի բարեգործական ուղղվածությամբ

Քվանտ Մեդիա Կենտրոն

Մեդիա գրագիտություն՝ աշակերտ-ուսուցիչ մոդելի ուսուցմամբ

Նախնական զինվորական պատրաստություն

ՆԶՊ դասերը վարժարանի «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում։

Արշավներ և միջոցառումներ

Թիմային փորձ, ինքնուրույնություն և ազգային արժեքներ։

Ապագան սկսվում է այստեղից

Միցե՛ք մեզ, և գիտելիքն ու հաղթանակը կուղեկցեն ձեզ։

Դիմել Կապ մեզ հետ
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 «Քվանտ» վարժարան