1-ին կիսամյակի ամփոփում
Մեր մասին
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
Մոռացե՞լ եք
Մեր մասին Միջոցառումներ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

24.12.2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ քվանտականներ, հիմք ընդունելով 2025-26 ուստարվա աշխատանքային պլանը՝

1.     1-ին կիսամյակի դասացուցակային դասերը 1-7-րդ դասարաններում կավարտվեն դեկտեմբերի 26-ին, իսկ 8-12-րդ դասարաններում՝ դեկտեմբերի 27-ին:

2.     Տարրական դպրոցի ամանորյա միջոցառումները կանցկացվեն 24.12.2025 - 26.12.2025 ընկած ժամանակահատվածում:

3.     Բրեյն-ռինգ ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլի հանդիպումը և   արդյունքների ամփոփումը կլինի դեկտեմբերի 26-ին , իսկ Օսկանյանի անվան հուշամրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը և ամառային հանձնարարություններից կարգ ստացած աշակերտների դիպլոմների հանձնումը կլինի փետրվարին:

4.     Ձմեռային արձակուրդը տարրական դպրոցում կլինի 27.12.2025 - 06.01.2026, իսկ ավագ և միջին դպրոցում՝ 28.12.2025 - 06.01.2026:

5.     Ձմեռային քննաշրջանի սկիզբը միջին և ավագ դպրոցում լինելու է հունվարի 7-ից:

6.     Միջին և ավագ դպրոցում ձմեռային քննաշրջանը կավարտվի հունվարի 27-ին, իսկ տարրական դպրոցում՝ հունվարի   23-ին:

7.     ՆԶՊ պարապմունքների 2-րդ փուլը (այն աշակերտների համար , որոնք չեն մասնակցել ամառային ռազմամարզական հավաքներին) կանցկացվի հունվարի 29.01.2026 – 31.01.2026:

8.     2-րդ կիսամյակի դասացուցակային դասերը 1 - 4-րդ դասարաններում կսկսվեն հունվարի 23-ից, իսկ 5-12-րդ դասարաններում՝ փետրվարի 2-ից:

9.     Ձմեռային քննաշրջանի վերաքննությունները տարրական դպրոցում կանցկացվեն 26.02.2026 – 07.02.2026 ընկած ժամանակահատվածում, իսկ միջին և ավագ դպրոցում՝ 03.02.2026 - 14.02.2026:

10. Ծնողական ժողովները տարրական դպրոցում նախատեսվում են անցկացնել փետրվարի 9-21 ընկած ժամանակահատվածում, իսկ միջին և ավագ դպրոցում՝ փետրվարի 16-28 :

23.12.2025 թ.                                                                      Տնօրենություն


footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան