Սիրելի՛ աշակերտներ, վարժարանում դասերը սկսվելու են փետրվարի 1-ից։ ...
Սիրելի՛ աշակերտներ, ՆԶՊ պարապմունքների 2-րդ փուլը, ներվարժարանային օլիմպիադաները և «Հայ եկեղեցու պատմություն» առարկայ...
2018 թվականի հունվարի 10-16 Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցավ Ժաուտիկովյան միջազգային դպրոցական օլիմպիադան․․․...
Սիրելի՛ աշակերտներ, անգլերենի, ինֆորմատիկայի, պատմության, քիմիայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի քննական միավորներն ու գնահատ...
Սիրելի՛ աշակերտներ, մայրենիի, հայոց լեզվի ու գրականության քննական միավորներն ու գնահատականները տեղադրված են․․․...
Սիրելի՛ աշակերտներ, տեղի է ունեցել 2-րդ դասարանի 10․01․18 օրվա մայրենիի քննության ժամի փոփոխություն․ 8։30-ի փոխարեն քնն...
1-ին տեղ՝ 8-1 դասարան 2-րդ տեղ՝ 9-4, 7-3 դասարաններ 3-րդ տեղ՝ 5-1, 10-2, 10-7 դասարաններ Հատուկ ...
Տարրական դպրոցի ձմեռային քննությունների հարցաշարերը և նմուշները տեղադրված են․․․...
«ԷՔՍՊՈ – 2017» մրցույթի ժամանակացույցը տեղադրված է......
Տարրական դպրոցի ձմեռային քննությունների անցկացման ժամանակացույցը տեղադրված է......
«Քվանտ» վարժարանը, կարևորելով հայրենաճանաչության ամրապնդման և հայրենագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության մեծացման անհրաժեշտությունը, շարունակում է ամենամյա «Հայագիտակ» մրցույթի կազմակերպումը։ Մասնակցելու համար կարող են ցուցակագրվել վարժարանի 7-9-րդ դասարաններում սովորող աշակերտները։ Մրցույթը տեղի է ունենալու 2026 թ. փետրվարի 21-ին (գրավոր) ժամը 15։00-ին, և մարտի 7-ին (բանավոր)՝ 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների համար առանձին առաջադրանքներով։ Յուրաքանչյուր տարիքային խմբում առնվազն 50% արդյունք ցուցաբերելու դեպքում ամենաբարձր միավորներ հավաքած աշակերտները ստանալու են միանվագ ուսումնական նպաստ (կրթաթոշակ կամ ուսման վարձից զեղչ)՝ վաստակած միավորների՝ ըստ տարիքային խմբերի վարկանիշային սկզբունքով։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թ. փետրվարի 19-ը գրանցվել տնօրենի ընդունարանում։
Աշակերտները պետք է իրենց գիտելիքներն ի ցույց դնեն միաժամանակ մի քանի առարկաների շրջանակում.
|
Առարկա |
Հարցերի առարկայական համամասնությունը՝ ըստ դասարանների |
Անցկացման օրերը |
||||||
|
7-րդ դասարան |
8-րդ դասարան |
9-րդ դասարան |
|
|||||
|
Գրավոր |
Բանավոր |
Գրավոր |
Բանավոր |
Գրավոր |
Բանավոր |
|
||
|
Հայոց լեզու |
30% |
20% |
25% |
20% |
20% |
20% |
21.02.2026 (գրավոր)
07.03.2026 (բանավոր) |
|
|
Հայ գրականություն |
10% |
20% |
15% |
20% |
20% |
20% |
||
|
Հայաստանի աշխարհագրություն |
10% |
10% |
10% |
10% |
10% |
10% |
||
|
Հայոց պատմություն |
25% |
25% |
25% |
25% |
25% |
25% |
||
|
Հայ մշակույթ |
10% |
10% |
10% |
10% |
10% |
10% |
||
|
Հայոց Եկեղեցու պատմություն |
10% |
10% |
10% |
10% |
10% |
10% |
||
|
Հասարակագիտություն |
5% |
5% |
5% |
5% |
5% |
5% |
||
Գրավոր փուլում նախատեսված են ինչպես գիտելիք ստուգող թեստային, այնպես հետաքրքրաշարժ առաջադրանքներ (ուրվագծային քարտեզ, տրամաբանական խնդիր, ծաղրանկար և այլն)։ Աշխատանքներն ստուգելու համար ձևավորվել է հանձնաժողով՝ ԵՊՀ-ից հրավիրված մասնագետի և վարժարանի հայոց լեզվի և գրականության, պատմության ամբիոնների աշխատակիցների մասնակցությամբ։ Մրցույթն անց-կացվելու է 6-9-րդ դասարանների ուսումնական ծրագրերի հիման վրա, սակայն չի սահմանափակվելու դասագրքային բովանդակությամբ, որով-հետև սա քննություն չէ, իսկ Հայ մշակույթ և ՀԵՊ առարկաներ առանձին չկան։ Առաջադրանքները կազմվելու են թեմատիկ հետևյալ ընդգրկմամբ.
|
Առարկա |
Պահանջվող թեմաները՝ ըստ դասարանների |
||
|
7-րդ դասարան |
8-րդ դասարան |
9-րդ դասարան |
|
|
Հայոց լեզու |
Բառագիտություն Ուղղագրություն Բառիմաստ՝ Բազմիմաստ բառեր։ Բառի ուղիղ և փոխաբերական իմաստներ։ Հոմանիշներ, հականիշներ, համանուններ, դարձվածքներ։ Բառակազմություն՝ Արմատ, ածանց, հոդակապ։
Ձևաբանություն Խոսքի մասեր՝ Գոյական, ածական։ Ոճագիտություն՝ պատկերավորման միջոցներ՝ մակդիր, համեմատություն, փոխաբերություն, անձնավորում։ |
Ուղղագրություն Ձևաբանություն Խոսքի մասեր՝ գոյական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական։ Շարահյուսություն՝ ենթակա, նրա արտահայտությունը, ստորոգյալ, տեսակները, արտահայտությունը։ Ենթակայի և ստորոգյալի համաձայնությունը։
Ոճագիտություն Պատկերավորման և արտահայտչական միջոցներ՝ մակդիր, համեմատություն, փոխաբերություն, անձնավորում, կրկնություն։ |
Ուղղագրություն Բառագիտություն Բառիմաստ՝ հոմանիշներ, հականիշներ, համանուններ, հարանուններ, դարձվածքներ։ Բառակազմություն՝ պարզ և բաղադրյալ բառեր։
Ձևաբանություն Խոսքի մասեր՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական։ Շարահյուսություն՝ Նախադասություն և բառակապակցություն։ Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի, ըստ կազմության։ Նախադասության գլխավոր և երկրորդական անդամներ։ Գոյականական և բայական անդամի լրացումներ։ Դերբայական դարձված. պաշտոնը, կետադրությունը։ Բարդ նախադասություն. տեսակները, կապակցումը, կետադրությունը։ Երկրորդական նախադասության բնույթը։ Նախադասության գծապատկեր։ |
|
Հայ գրականություն |
Մովսես Խորենացի «Հայկ և Բել», «Արտաշես և Սաթենիկ», «Սասունցի Դավիթ», Դերենիկ Դեմիրճյան «Ավելորդը», Ակսել Բակունց «Սպիտակ ձին» Բանաստեղծություններ՝ Պ. Սևակ «Էրեբունի-Երևան», Ե. Չարենց «Տաղ անձնական»։ |
20-րդ դարի հայ գրականություն՝ Ե. Չարենց, Հովհ. Շիրազ, Հ. Սահյան, Ս. Կապուտիկյան, Հ. Մաթևոսյան, Հովհ. Թումանյան, Ավ. Իսահակյան, Դ. Վարուժան, Մ. Մեծարենց, Վ. Տերյան Բանաստեղծական կայուն ձևեր (սոնետ, տրիոլետ, գազել, տաղ) |
Գրականության նոր շրջան՝ Հայ գրերի գյուտը։ Մեսրոպ Մաշտոց։ Կորյուն։ Ոսկեդար. թարգմանական գրականություն, պատմագրու-թյուն։ Մովսես Խորենացի. վիպերգեր և առասպելներ։ «Սասնա ծռեր» էպոսը։ Գրիգոր Նարեկացի։ Ներսես Շնորհալի։ Ֆրիկ։ Հայրեններ։ Տեսական հարցեր՝ Բանահյուսություն։ Գրական սեռեր և ժանրեր։ Տաղ, շարական, հանելուկ, հայրեն։ Ասույթներ։ Բանաստեղծական հնչյունաբանություն՝ բաղաձայնույթ և առձայնույթ, մակդիր, համեմատություն, փոխաբերություն։ |
|
Հայաստանի աշխարհագրություն |
Հայկական լեռնաշխարհ (բնական սահմաններ, աշխարհագրական դիրք, լեռնագրություն, ջրագրություն)։ |
Հայկական լեռնաշխարհ (բնական սահմաններ, աշխարհագրական դիրք, լեռնագրություն, ջրագրություն, կլիմա)։ ՀՀ (սահմանակից պետություններ, աշխարհագրական դիրք, լեռներ, օգտակար հանածոներ)։ |
Հայկական լեռնաշխարհ (բնական սահմաններ, աշխարհագրական դիրք, ձևավորման երկրաբանական առանձնահատկություններ, լեռնագրություն, ջրագրություն, կլիմա)։ ՀՀ (սահմանակից պետություններ, աշխարհագրական դիրք, լեռներ, օգտակար հանածոներ, ջրագրություն, կլիմա, հողեր, բուսակենդանական աշխարհ, բնօգտագործման և բնապահպանության հիմնախնդիրներ)։ |
|
Հայոց պատմություն |
7-րդ դասարանի ծրագրի կեսը (Վաղ պետական կազմավորումներ։ Վանի թագավորություն։ Երվանդունիներ։ Արտաշեսյաններ։ Արշակունիներ՝ մինչև քրիստոնեության ընդունումը պետական կրոն)։ |
7-րդ դասարանի ծրագիրը և 8-րդ դասարանի ծրագրի կեսը (Վաղ պետական կազմավորումներ։ Վանի թագավորություն։ Երվանդունիներ։ Արտաշեսյաններ։ Արշակունիներ։ Նախարարական պետական համակարգ։ Բագրատունիներ։ Զաքարյաններ։ Հայաստանը և քոչվորական արշավանքները։ Կիլիկյան Հայաստան։ Հայաստանը թուրք-պարսկական պատերազմների ժամանակաշրջանում)։ |
7-8-րդ դասարանների ծրագիրը և 9-րդ դասարանի ծրագրի կեսը (Վաղ պետական կազմավորումներ։ Վանի թագավորություն։ Երվանդունիներ։ Արտաշեսյաններ։ Արշակունիներ։ Նախարարական պետական համակարգ։ Բագրատունիներ։ Զաքարյաններ։ Կիլիկյան Հայաստան։ Հայաստանը և քոչվորական արշավանքները։ Հայաստանը ուշ միջնադարում։ Հայ ազատագրական շարժումը 17-րդ դարի 2-րդ կեսին – 18-րդ դարում։ Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում։ Օսմանյան կայսրության քաղաքականությունը Արևմտյան Հայաստանում։ Հայկական հարցի միջազգայնացումը։ Ազատագրական խմբակների և ազգային կուսակցությունների ստեղծումը։ Արևմտահայ ազատագրական շարժումը 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին։ Հայոց ցեղասպանությունը։ Ռուսական հեղափոխությունները և Հայաստանը։ Մայիսյան հերոսամարտերը։ ՀՀ ստեղծումը. իշխանության մարմինները և բանակը, ներքին և արտաքին քաղաքականությունը, խորհրդայնացումը։ ՀՍԽՀ տարածքային հիմնախնդիրները, տնտեսությունը և հասարակական-քաղաքական կյանքը 1920-1930-ական թթ.։ Հայերի մասնակ-ցությունը Երկրորդ աշխարհամարտին)։ |
|
Հայ մշակույթ |
Հին Հայաստանի մշակույթը (հնագույն ժամանակներից մինչև գրերի գյուտը ներառյալ)։ |
Հին և Միջնադարյան Հայաստանի մշակույթը (հնագույն ժամանակներից մինչև ուշ միջնադար)։ |
Հայկական մշակույթը հնագույն ժամանակներից մինչև 20-րդ դարի կեսերը։ |
|
Հասարակագիտ. |
7-րդ դասարանի ծրագրի կեսը (Հասարակական կյանքի առանձնահատկությունները: «Ընտանիք» սոցիալական խմբի բնութագրիչներ։ Բարոյականության նորմերի նշանակությունը)։ |
8-րդ դասարանի ծրագրի կեսը (Ընտանիք, ազգ, մշակույթ։ Ինքնության հատկանիշներ։ Հայ մշակույթի ստեղծագործություններ։ Ի՞նչ է արժեքը)։ |
9-րդ դասարանի ծրագրի կեսը (Պետության սահմանադրական պարտականությունները։ Քաղաքացիության իրավական կարգավիճակը ՀՀ-ում։ Մարդու և քաղաքացու տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքներ)։ |
|
Հայոց Եկեղ. պատմ. |
5-6-րդ դասարանների նախկին ծրագիրը (Աստվածաշունչ։ Եկեղեցի։ Նվիրապետություն։ Հայոց Եկեղեցու խորհուրդներ։ Տոներ)։ |
||
Տնօրենություն