«Քվանտ» վարժարանը շարունակում է ներդնել ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ կրթության կազմակերպման և արդյու...
Հայտարարություն
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք մեր հետագա անելիքների ժամանակացույցը․
· 1-ին դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն մայիսի 29-ին:
1-ին դասարանցիների երդման արարողությունը Օշականում նախատեսվում է անցկացնել մայիսի 8-ին: Ուսումնական տարվա ամփոփումը կլինի մինչև 15.06.2026թ.:
· 2-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն մայիսի 29-ին: Խորհրդատվությունները, քննությունները և ուսումնական տարվա ամփոփումը կլինեն 01.06-23.06 ընկած ժամանակահատվածում:
· 3-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն մայիսի 29-ին: Խորհրդատվությունները, քննությունները և ուսումնական տարվա ամփոփումը կլինեն 01.06–23.06 ընկած ժամանակահատվածում:
· 4-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն մայիսի 29-ին: Խորհրդատվությունները, քննությունները և ուսումնական տարվա ամփոփումը կլինեն 01.06–25.06 ընկած ժամանակահատվածում:
· Տարրական դասարանների արշավ դեպի Աղավնաձոր
1-ին դաս.- 06.06.2026թ.
2-րդ դաս.- 07.06.2026թ.
3-րդ դաս.- 13.06.2026թ.
4-րդ դաս.- 14.06.2026թ.
· 5-րդ և 6-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի
5-ին: Խորհրդատվությունները, քննությունները և ուսումնական տարվա ամփոփումը կլինեն 06.06–30.06 ընկած ժամանակահատվածում:
7-րդ և 8-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին (7-րդ դաս.) և հունիսի 6-ին (8-րդ դաս.): Խորհրդատվությունները, քննությունները և ուսումնական տարվա ամփոփումը կլինեն 06.06–22.06 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ պարապմունքները նախատեսվում է կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 23.06-05.07 ընկած ժամանակահատվածում :
· 9-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն մայիսի 30-ին: Հետագա աշխատանքը կկազմակերպվի խորհրդատվությունների տեսքով, որը հնարավորինս կանոնակարգված կլինի դասացուցակի տեսքով : Ավարտական քննությունները, հոսքային քննությունը և կիսամյակի ամփոփումը կկազմակերպվեն 01.06–04.07 ընկած ժամանակահատվածում:
9-րդ դասարանների ավարտական քննությունների ժամանակացույցը հետևյալն է՝
«Հայոց լեզու» (գրավոր,թեստ) – 02.06.2026թ.
«Մաթեմատիկա» ( գրավոր, թեստ)- 11. 06.2026 թ.
«Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝գրավոր, թեստ) - 15. 06.2026 թ.
«Գրականություն» և «Հայաստանի պատմություն» (գրավոր,էսսե )- 24.06.2026 թ.
Օտար լեզու (Ռուսերեն կամ Անգլերեն՝ բանավոր) – քննաշրջանի ընթացքում
Ֆիզկուլտուրա՝ նորմատիվների հանձնում ուստարվա ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում
Հոսքային քննությունները կազմակերպվելու են 2 օրով՝ 29.06.2026թ. և 30.06.2026թ.:
Ըստ աշակերտի ընտրած հոսքի՝քննության առարկայացանկը հետևյալն է.
ֆիզմաթ հոսք – մաթեմատիկա և ֆիզիկա
քիմկենս հոսք – քիմիա և կենսաբանություն
տնտեսագիտական հոսք - մաթեմատիկա, անգլերեն և աշխարհագրություն
հումանիտար հոսք - հայոց լեզու , անգլերեն և պատմություն
Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ պարապմունքները նախատեսվում է կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 05.07-17.07 ընկած ժամանակահատվածում:
● Ավագ դպրոցի 10-րդ դասարաններում գործող դասացուցակով դասերը կավարտվեն մայիսի 30-ին: Այնուհետև այս դասարանները 01.06.2026-19.06.2026 կշարունակեն աշխատել նոր դասացուցակով /միայն մասնագիտական առարկաներ և հայոց լեզու ու հայ գրականություն/: Խորհրդատվությունները, քննությունները և ուսումնական տարվա ամփոփումը կլինեն 20.06-04.07 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ դասընթացը նախատեսվում է կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 05.07-17.07 ընկած ժամանակահատվածում:
● Ավագ դպրոցի 11-րդ դասարաններում գործող դասացուցակով դասերը կավարտվեն մայիսի 30-ին: Այնուհետև այս դասարանները 01.06.2026 – 20.06.2026 կշարունակեն աշխատել նոր դասացուցակով /միայն մասնագիտական առարկաներ և հայոց լեզու և հայ գրականություն/: Խորհրդատվությունները, քննությունները և ուսումնական տարվա ամփոփումը կլինեն 22.06-17.07 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ դասընթացը նախատեսվում է կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 20.07-01.08 ընկած ժամանակահատվածում:
● 12-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն մայիսի 21-ին: «Վերջին զանգի» միջոցառումը կանցկացվի մայիսի 22-ին Աղավնաձորում: Մայիսի 25-ից մինչև պետական ավարտական կամ միասնական քննությունների սկիզբը կանցկացվեն խորհրդատվություններ: Պետական ավարտական քննություններ կլինեն հետևյալ առարկաներից՝
● «ՄԲ» 2-րդ կուրսի միջազգային ավարտական քննությունները կանցկացվեն 27.04.-20.05 ընկած ժամանակահատվածում:
● «ՄԲ» 1-ին կուրսի դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 20-ին: Քննությունները և խորհրդատվությունները կանցկացվեն 22.06-19.07 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ դասընթացը նախատեսվում է կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 20.07-01.08 ընկած ժամանակահատվածում:
● «ՄԲ» 1-ին կուրսի ընդունելության քննությունները կանցկացվեն 04.07-18.07 ընկած ժամանակահատվածում:
● Ուսուցիչների ամենամյա սեմինարը նախատեսվում է անցկացնել Աղավնաձորում սույն թվականի 17.07-20.07 ընկած ժամանակահատվածում:
● Մայիսի 1, 4, 9 և 28 աշխատանքային օրեր չեն: Մայիսի 9-ին դասացուցակային դասեր չեն լինելու, սակայն այդ օրը անցկացվելու է «Օժտված երեխաներ «Քվանտ 2026» մրցույթի 2-րդ փուլը: Առաջին փուլը անցկացվելու է մայիսի 3-ին:
● Մայիսի 22-23-ին վարժարանում դասեր չեն լինելու:
28.04.2026թ. Հարգանքով՝ տնօրենություն