«Քվանտ» վարժարանը շարունակում է ներդնել ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ կրթության կազմակերպման և արդյու...
Մրցույթի առաջին՝ գրավոր փուլը տեղի կունենա ս/թ մայիսի 3-ին՝ ժամը 10։00-ին։
Տևողությունը՝ 4 աստղաբաշխական ժամ։ Մրցույթին կարող են մասնակցել միայն արդեն գրանցված մասնակիցները։ Անձնական համարը ստանալու համար մասնակիցները մայիսի 3-ին լինեն վարժարանում՝ նշված ժամերին։
7-8-9-րդ դասարաններ — ժամը՝ 08։45
5-6-րդ դասարաններ — ժամը՝ 09։15
Անհրաժեշտ է ունենալ գրենական պիտույքներ՝ գրիչ, մատիտ, քանոն, ռետին, կարկին։
Հաշվիչներ ունենալ չի՛ թույլատրվում:
Ստորագրված տետրերը տրամադրելու է վարժարանը:Մրցույթի գրավոր փուլի արդյունքները և երկրորդ` բանավոր փուլ անցած մասնակիցների ցուցակը կհրապարակվի ս/թ մայիսի 6-ին «Քվանտ» վարժարանի կայքում` eschool.am կայքում։
Բողոքարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով նշված հեռախոսահամարներով՝
+374 (010) 422217
+374 (091) 232951
Բանավոր փուլը տեղի կունենա մայիսի 9-ին։ Մրցույթի բանավոր փուլ անցած մասնակիցների ցուցակին կից կներկայացվի բանավոր քննությանը ներկայանալու ժամը։
Բանավոր փուլ անցած աշակերտների գրավոր աշխատանքների բողոքարկումը կիրականացվի հենց բանավոր քննության ժամանակ։
Բանավոր փուլը բողոքարկում չունի։
Բոլորին մաղթում ենք հաջողություն Հարգանքով՝ «Քվանտ» վարժարանի տնօրենություն