IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM
RU EN
Մուտք login_arrow
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ Промо на главной
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նոբելյան մրցանակակիրը «Քվանտ» վարժարանում է...

04.10.2022

«Քվանտ» վարժարանը չափազանց կարևորում է համագործակցությունը անվանի գիտնականների հետ՝ պարբերաբար կազմակերպելով դասախոսություններ, հանդիպումներ գիտական հզոր կառույցների ներկայացուցիչների հետ: Օրերս «Քվանտ» վարժարան այցելեց STARMUS միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած Նոբելյան մրցանակի դափնեկիր, աստղաֆիզիկոս Միշել Մայորը։
Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ժնևի համալսարանի աստղաֆիզիկոս պրոֆեսոր Միշել Մայորը շվեյցարացի Դիդիե Կվելոզի հետ համատեղ 1995 թվականին հայտնաբերել է առաջին էկզո մոլորակը:
Մեծանուն գիտնականը և իր թիմը պատասխանատու են մինչ օրս հայտնաբերված էկզո մոլորակների մոտ կեսը գտնելու համար։
Միշել Մայորը պարգևատրվել է շվեյցարական Մարսել Բենոիստական մրցանակով՝ ի նշան իր աշխատանքի և մարդկային կյանքի համար դրա նշանակության, 2000 թվականին պարգևատրվել է «Բալզան» մրցանակով, 2004 թվականին ստացել է Ալբերտ Էյնշտեյնի մեդալ, 2005 թվականին պարգևատրվել է Աստղագիտության ոլորտում հայտնի «Շոու» մրցանակով։
Մեծանուն գիտնականը հանդես եկավ չափազանց հետաքրքիր ու ընդգրկուն դասախոսությամբ՝ շուրջ 2 ժամ մեծապես կլանելով լսարանին: Նրա ելույթից հետո մասնակիցներին տրվեց հարց ու պատասխանի բացառիկ հնարավորություն։
Հանդիպման մասնակիցները մեծապես հետաքրքրված էին մեծանուն գիտնականի կերպարով ու գործունեությամբ և հյուրին ուղղեցին բազում հարցեր:
Աշխարհահռչակ գիտնականի հետ հանդիպմանը մասնակցում էին «Քվանտ» վարժարանի տարբեր դասարանների սովորողներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, հյուրեր: Լեփ-լեցուն դահլիճը և սպասումներով լի հայացքները վառ վկայությունն էին այն բանի, որ գիտնականի հետ հանդիպումը սպասված միջոցառում է։
Հանդիպման ավարտին արձանագրվեց, որ չափազանց արդյունավետ այս դասախոսությամբ դրվեց «Քվանտ» վարժարանի և անվանի գիտնականի բարեկամության հիմքը:

footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 «Քվանտ» վարժարան