IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM
RU EN
Մուտք login_arrow
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ Промо на главной
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Ինֆորմատիկայի InfO(1)CUP

30.04.2024

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՈՍԿՈՎ...

Ինֆորմատիկայի InfO(1)CUP միջազգային 8-րդ օլիմպիադան քվանտականների համար նշանավորվեց հաղթական լուրով. 2024 թ․ փետրվարի 9-11-ը Ռումինիայի Պլոշետ քաղաքում անցկացված օլիմպիադային մասնակցած միակ քվանտականը վերադարձել է Ոսկով:

Առցանց ձևաչափով անցկացված օլիմպիադային մասնակցել է 13 պետության 132 ներկայացուցիչ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։

Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով, յուրաքանչյուրում՝ 3-ական առաջադրանք։ Երկու փուլերում էլ փայլուն արդյունք է արձանագրել և հաղթական Ոսկու արժանացել Հայաստանը ներկայացնող երեք պատանիներից մեկը՝ «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի սովորող Ալեքս Գրիգորյանը:

Ջերմորեն շնորհավորում ենք ոչ միայն հաղթող քվանտականին, այլև դասավանդող ուսուցիչներին՝ Մրտուն Կարապետյանին և Համլետ Միքաելյանին, բոլոր քվանտականներին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ և օլիմպիական բարձունքների նվաճում։

Հ. Լ.

footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 «Քվանտ» վարժարան